Մարտի 19-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 66.69 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 70.37 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.81%-ով և կազմել 3044.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.46%-ով և կազմել 34.72 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.30%-ով և կազմել 1017.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 2654.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.44%-ով և կազմել 9904.50 դոլար, կապարի գինն աճել է 0.58%-ով և կազմել 2094.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.10%-ով և կազմել 16249.00 դոլար, անագի գինն աճել է 0.15%-ով և կազմել 35240.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.17%-ով և կազմել 2963.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 44246.72 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36170.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 41581.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 5614.66 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.71%-ով և կազմել 17504.12 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 23380.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 8114.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 8705.23 կետ:
Աղբյուր՝ B24
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին