Ներդրումային ոլորտը հուլիսի 18-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի փակվեցին տարբեր մակարդակներով: Dow Jones Industrial Average-ը աճեց 0.59%-ով՝ հասնելով 41198.08 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 1.37%-ով՝ հասնելով 5589.56 կետին: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի աճում է 0.21%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0.08%-ով՝ հասնելով 40242 կետին:
Կորեական KOSPI-ն նվազում է 1.09%-ով՝ հասնելով 2810.23 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը ավելանում է 0.20%-ով՝ հասնելով 2968.64 կետին:
Մակրոէկոնոմիկա
1․ Եվրոպական ստորգետնյա պահեստարաններում (ПХГ) գազի պաշարները մոտեցել են 81.5%-ին, սակայն սա դեռևս ցածր է 2020 թվականի 84%-ի ռեկորդային մակարդակից:
2․ Հունիսին եվրոգոտում սպառողական գները աճել են 2.5%-ով տարեկան արտահայտությամբ: Ամսական արտահայտությամբ աճը համընկավ կանխատեսմանը և կազմեց 0.2%:
3․ ԱՄՆ-ում MBA-ի կողմից 30-ամյա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը մեկ շաբաթում նվազել է 13 բազիսային կետով՝ դառնալով 6.87% տարեկան:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը վերականգնվում է նվազումից հետո՝ առևտուր լինելով մոտ $2465.7 մեկ ունցիայի համար:
Նավթի գնանշումները չորեքշաբթի աճել են: Brent նավթի գինը կազմում է $85.5 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $83.5 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Johnson & Johnson ընկերության եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է $22.4 մլրդ (+4.3% տարեկան): Զուտ շահույթը նվազել է 9%-ով տարեկան՝ դառնալով $4.7 մլրդ: Մեկ բաժնետոմսի շահույթը կազմել է $1.93: Ազատ դրամական հոսքը կազմել է $7.5 մլրդ: Ֆարմ. ստորաբաժանման եկամուտը երկրորդ եռամսյակում աճել է 5.5%-ով տարեկան՝ դառնալով $14.5 մլրդ: Բժշկական սարքավորումների ստորաբաժանման եկամուտները աճել են 2.2%-ով տարեկան՝ դառնալով $7.96 մլրդ:
2․ Մամուլի տվյալներով, Բայդենի վարչակազմը քննարկում է առևտրային սահմանափակումների կիրառումը Tokyo Electron Ltd. և ASML Holding NV ընկերությունների նկատմամբ, եթե դրանք շարունակեն Չինաստանին տրամադրել առաջադեմ տեխնոլոգիաներ կիսահաղորդիչների արտադրության համար: Այս քայլը սահմանափակելու է չինական բիզնեսը ճապոնական Tokyo Electron և հոլանդական ASML ընկերություններում՝ միկրոսխեմաների սարքավորումների արտադրողների շրջանում:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․