Ինչ չանել, երբ փորձում եք մոտիվացնել ձեր թիմը. HBR
Լուրեր |
Մարդիկ վերջիվերջո իրենք են ընտրում, երբ մոտիվացված լինել՝ իրենց կարողացած լավագույն ձևով աշխատելու, ավելորդ աշխատանք կատարելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար։ Ղեկավարները կարող են միայն ձևավորել այն պայմանները, որոնց ներքո մարդիկ ընտրում են լինել մոտիվացված կամ չլինել։ Ցավոք, շատ քիչ մենեջերներ հասկանում են սա, և արդյունքում կա բացթողում նրանց ջանքերի և ստացած արդյունքների միջև։
Երեք ամենահաճախակի «մոտիվացիայի» ձևերը իրականում կարող են ստիպել աշխատակիցներին զգալ ոչ գնահատված և քայքայել իրենց վստահությունը առաջնորդի նկատմամբ։ Այս մոտեցումների ընդհանուր սխալը կայանում է նրանում, որ դրանք բոլորը ծառայում են գովասանք տվող առաջնորդին, ոչ թե ստացողին։
Եթե ցանկանում եք ձեր լավ նպատակները վերածել ավելի իմաստալից ճանաչման արտահայտությունների, փորձեք հետևյալ այլընտրանքները՝ հարցրեք աշխատակցին, թե ինչպես է նա հասել իր նպատակին, բացատրեք, թե ինչպես են նրա ջանքերը նպաստում ավելի լայն կազմակերպությանը, և ընդունեք այն մարտահրավերները, որոնք նա հաղթահարել է՝ այդքան արժեքավոր ներդրում կատարելու համար։
- «Անանձնական գովասանք»
- «Հորինվածքներ»
1. Հարցրեք՝ ինչպես է դա պատահել
Ոչինչ չի հաստատում աշխատակցի հիանալի աշխատանքը ավելի քան առաջնորդը ասելով՝ «Սա զարմանալի էր։ Պատմեք, թե ինչպես դա արեցիք»։ Հարցնելով և ուշադիր լսելով նվաճման պատմությունը, դուք հաստատում եք, որ ներդրումը նրա նախաձեռնությունն է, և օգնում եք նրան զգալ, որ ինքը և իր աշխատանքը իսկապես կարևոր են։ Հարգելով աշխատանքի հետևում եղած պատմությունը՝ դուք հարգում եք արդյունքները, ինչպես նաև այն աշխատակցին, որը հասել է դրանք։2. Մեծ շնորհակալություն
Աշխատակիցները հաճախ չեն կարող տեսնել, թե ինչպես են իրենց ջանքերը նպաստում ավելի լայն ռազմավարություններին։ Մի հետազոտություն ցույց է տալիս, որ միայն 47%-ն է աշխատակիցների կարողանում տեսնել իրենց ամենօրյա պարտականությունների և ընկերության կատարողականության կապը։ Մի խնայեք ժամանակը բացատրելու աշխատակցին, թե որքան կարևոր է նրա արածը ամբողջական ընկերության գործունեության համար։ Ցույց տվեք նրանց, որ դուք գնահատում եք նրանց ջանքերը ոչ միայն այն պատճառով, որ դուք օգտվում եք դրանից, այլ նաև այն պատճառով, որ ավելի մեծ կազմակերպությունն օգտվում է դրանից։3. Հաստատեք ծախսերը
Ոչ մի էական ներդրում չի լինում առանց անձնական ջանքերի։ Աշխատակիցները կարող են զոհաբերել ընտանիքի հետ ժամանակը, հաղթահարել զգացական դժվարությունները կամ մեկ այլ բարդություն՝ իրականացնելու համար իր առջև դրված խնդիրները։ Շատ աշխատակիցներ թաքցնում են իրենց պայքարը՝ վախենալով թույլ կամ անկարող երևալ։ Փորձեք իսկապես հասկանալ և գնահատել այդ այնպես, որ աշխատակիցը դա զգա։ Մոտիվացնելուն զգուգահեռ, սա նաև օգնում է գործընկերոջը ավելի անկեղծ լինել ղեկավարի հետ, կիսվել դժվարություններով և իհարկե, լուծումներ առաջարկել։ Առաջնորդների պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ձգտում են անել իրենց կարողացածի լավագույնը։ Դա սկսվում է այն համոզմամբ, որ ղեկավարը հասկանում և քաջալերում է նրանց՝ իսկապես, ոչ թե ցույց տալու համար։ Harvard Business ReviewՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին