Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Լուրեր |
Կոնվերս Բանկը ներկայացրել է պարտատոմսերի թողարկմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը և այդ հարցում իր փորձառությունը: Սա լավագույն այլընտրանքն է պարտքի դիվերսիֆիկացման տեսանկյունից, որի շնորհիվ, միաժամանակ, ընկերությունը դառնում է առավել ճանաչելի կապիտալի շուկաներում, բարձրանում է վստահությունն ընկերության նկատմամբ:
Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանի խոսքով, միջոցներ ներգրավելու այս ուղին բիզնեսին հնարավորություն է տալիս որոշակիորեն անկախ լինել բանկային վարկային պրոդուկտներից ու ավելի լավ կառավարել ներգրավված միջոցները, ինչպես նաև ստեղծում է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։
«Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որ հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի, առանց գրավի ու երաշխավորության, իսկ պարտատոմսերի շրջանառման ընթացքում չմարել անվանական արժեքը՝ այդ գումարն ուղղելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է նա:
Եվրոթերմ ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը ներկայացրել է պարտատոմսերի թողարկման հարցում Բանկի հետ համագործակցությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ այդ ընկերությունը թողարկել, հաջողությամբ տեղաբաշխել և ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմս:
Նրա խոսքով՝ «պարտատոմսերի թողարկումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսվարողների համար, սովորական կարճաժամկետ նախագծերից հնարավոր է դառնում անցում կատարել երկարաժամկետ ռազմավարական նախագծերի մշակմանն ու իրականացմանը»: Անդրադարձ է կատարվել նաև պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու հնարավորությունը: Դրա շրջանակում պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուց հետո տնտեսվարողը ստանում է սուբսիդավորում թողարկման անվանական արժեքի 2%-ի, իսկ շրջանառման տարիների համար՝ 3-ական %-ի չափով:
Տեսանյութն՝ այստեղ։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․