ABNews
Թվերն աճում են. Գնաճը Ճապոնիայում հասել է 40-ամյա առավելագույնին
Լուրեր | 2022/11/18 08:29

Ճապոնիայում բազային սպառողական գնաճն արագացել է` հոկտեմբերին հասնելով 40-ամյա առավելագույնին, երկրի կենտրոնական բանկը վարում է գերցածր տոկոսադրույքների քաղաքականություն: Սպառողական գների համազգային բազային ինդեքսը ավելացել է 3,6 տոկոսով անցած տարվա համեմատ` գերազանցելով տնտեսագետների սպասած աճը, որը նկատվել էր սեպտեմբերին:
Սա ամենամեծ թռիչքն է 1982թ. փետրվարից ի վեր, երբ մերձավորարեւելյան ճգնաժամը`իրանա-իրաքյան պատերազմով պայմանավորված, հանգեցրել էր հում նավթի մատակարարման խափանման եւ էներգակիրների գների խիստ բարձրացման: Օտարերկրյա մատակարարման սահմանափակումները հանգեցրել են ներմուծվող սննդամթերքների, արդյունաբերական ապրանքների եւ արտադրական դետալների գների աճի, նաեւ իենի էժանացման, որն այս տարի դոլարի հանդեպ գրանցել է 20 տոկոս անկում:
Հոկտեմբերի տվյալները ցույց են տվել հումքի գների աճ, իսկ իենի թուլությունը հանգեցրել է 15,2 տոկոսով էներգիայի արժեքի թանկացման, այն դեպքում, երբ սննդամթերքների գները, բացի արագ փչացողներից, ավելացել են 5,9 տոկոսով, ինչն ամենաարագ աճն է 1981թ. մարտից ի վեր: Ճապոնիայի բանկը կանխատեսում է, որ մինչեւ 2023թ. ֆինանսական տարում միջին գները 3 տոկոսով ավելի բարձր կլինեն:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
