ABNews
Լույս հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության զարգացումը
Լուրեր | 2022/10/28 06:41

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է մնալ բարձր ` պայմանավորված դեպի մեր երկիր կապիտալի և մարդկանց ներհոսքով: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում,- գրված է Լուս հիմնադրամի ուսումնասիրության մեջ: Հիմնադրամն ուսումնասիրել է 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության զարգացումը: Գնաճի տեմպը նախորդ ամիսներին որոշակիորեն դանդաղելուց հետո կրկին սկսել է արագանալ: 12-ամսյա գնաճի տեմպը սեպտեմբերին արագացել է` հասնելով 9.9%-ի: Այս տարի ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ: Հետևաբար, ըստ հիմնադրամի, անհրաժեշտ է նաև կիրառել տնտեսության կարգավորման այլ գործիքներ` գնաճի տեմպը նվազեցնելու համար: Աննախադեպ բարձր տեմպով աճում է արտաքին առևտուրը: Եվ արտահանման, և ներմուծման ծավալները վերջին ամիսներին էականորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Կա վերարտահանման երևույթ` կապված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների և դրանց ստեղծած հնարավորությունների հետ: Դա լրացուցիչ հիմնավորվում է այն փաստերով, որ ներքին տնտեսության հիմնական շարժիչ ուժերը այդ չափով չեն աճում: Հետևաբար, կառավարությունը մի կողմից` պետք է քայլեր ձեռնարկի գերշահույթ ստացող տնտեսավարողներին առավել արդյունավետ հարկելու ուղղությամբ, մյուս կողմից` պետք է գրավիչ պայմաններ ստեղծի Հայաստան տեղափոխված բիզնեսի և անհատների համար:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
