ABNews
Տնակների ապամոնտաժում. մինչև 2027 թ.-ը Կառավարությունը նախատեսում է ամբողջ երկրից մաքրել տնակները
Լուրեր | 2022/11/08 05:09

Իսկ Գյումրիում պաշտոնական թվերով դեռ կա 2743 տնակ։ Դրանց մի մասը բնակեցված չէ։ Կառավարության նոր որոշմամբ մինչև 2027 թ.-ը հանրապետությունն ազատվելու է բոլոր տնակներից։
Բնակարանը ստացած-վաճառածի համար պետությունը մեկ տարի տուն կվարձակալի, մինչև բնակության վայրի հարցը լուծի: Երկրորդ եղանակը բնակարանի գնման վկայագրի ծրագիրն է։
Բնակարանի գնման վկայագիր կստանա այն ընտանիքը, որը բազմանդամ է, և տնակից բնակարան է տեղափոխվել ընտանիքի մի մասը, իսկ մյուս մասը դարձյալ մնացել է տնակում։
Ինչպես է լուծվելու այն քաղաքացիների հարցը, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել և սեփականություն էլ չունեն, տնակում են սոցիալապես անապահով լինելու պատճառով: Այս դեպքում ընտանիքը կդառնա աջակցության երրորդ տարբերակի՝ Սոցիալական բնակարաններ ծրագրի շահառու:
Կառավարության ծրագրերով նախատեսվում է առաջիկա հինգ տարում ապամոնտաժել բոլոր տնակներն այնպես, որ որևէ մեկը փողոցում չմնա: Մինչև գալիք տարվա փետրվարի 10-ը ծրագիրը վերջնական տեսք կստանա և կսկսի գործել։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
