Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ
Հոկտեմբերի 21-ին, ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը։ Հարգարժան ֆրանսահայ գեղանկարիչը, որը մեծ ավանդ է ունեցել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստում, այս անգամ ներկայացվում է դրամագիտական աշխարհում։ Նոր հուշադրամի դիմերեսին պատկերված է Շահինի հանրահայտ «Գեմմա» օֆորտը, իսկ դարձերեսին՝ նկարչի դիմապատկերն ու «Թխահերն ու շիկահերը» օֆորտը։ Տեխնիկական տվյալներ՝ Արծաթ 9250, քաշը՝ 28.28 գ, թողարկման քանակը՝ 300 հատ: Հիշեցում Հուշադրամները սահմանափակ թողարկմամբ հավաքորդական առարկաներ են և չեն վերաթողարկվում։ Դրանք կարող եք ձեռք բերել ԿԲ «Դրամագետ» վաճառասրահից: Մանրամասներն՝ այստեղ: