Evocabank-ը միացել է IFC-ի առևտրի ֆինանսավորման ծրագրին
Լուրեր |
Evocabank-ը IFC-ի Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրի (GTFP) շրջանակում ձևակերպել է 2 մլն ԱՄՆ դոլարի առևտրային գիծ։
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրի (GTFP) շրջանակում Բանկը կաջակցի Հայաստանում գործող ձեռնարկություններին` ընդլայնելու իրենց գործունեությունը, զարգացնելու արտաքին առևտուր իրականացնելու հնարավորությունները և խթանելու մրցունակությունը միջազգային շուկաներում։
IFC-ի հետ համագործակցության արդյունքում Evocabank-ը շարունակում է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ խթանելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը և մասնավոր հատվածի ակտիվ գործունեությունը։
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Evocabank-ի հետ 2021 թվականից, երբ Բանկը ստացավ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որի նպատակն էր աջակցել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով համավարակից հետո նրանց կայունության պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը։
2022 թվականին համագործակցությունը շարունակվեց, և Evocabank-ը ստացավ ևս 15 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ, իսկ 2024-2025թթ. ընթացքում Բանկը ստացավ 20 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ ՝ ուղղված տեղական բիզնեսների աջակցությանը, վարկավորման ընդլայնմանը և երկրի տնտեսական աճի խթանմանը։
Բացի վերոհիշյալ ֆինանսավորման ծրագրերից, Evocabank-ը, որպես նորարար թվային լուծումներ առաջարկող Բանկ, մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին՝ Բանկի թվայնացման գործընթացն արագացնելու նպատակով՝ բարձրացնելով վերջինիս արդյունավետությունը և հասանելիությունը։
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․