ABNews

Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ

Լուրեր | 2025/02/18 04:57

Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.
  • Թողարկողների գրանցում Կենտրոնական դեպոզիտարիայում,
  • Արժեթղթերի ռեեստրի վարում (պարտատոմսեր, բաժնետոմսեր),
  • Պարտատոմսերի նույնականացման ծածկագրի (ISIN code) շնորհում,
  • Արժեթղթերի տեղաբաշխման շրջանակում պարտատոմսերի հաշվեգրում սեփականատերերի հաշիվներին,
  • Կորպորատիվ գործողությունների կատարում ընկերության բաժանում/առանձնացում,
  • Ռեեստրից քաղվածքների տրամադրում:
«Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վստահելի, անվտանգ և ծախսարդյունավետ լուծում: Այսուհետ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից բացի, ընկերություններին կմատուցվեն նաև դեպոզիտար ծառայություններ: Վստահելով ռեեստրավարման ծառայությունը Կոնվերս Բանկին՝ բիզնեսը կլուծի միանգամից մի քանի խնդիր՝ համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետների սպասարկման արդյունքում ժամանակի խնայումից մինչև ծախսերի կրճատում»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը: Ռեեստրի վարման ծառայությունների կանոններին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/Registr/: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 511211 (ներքին` 1223) կամ գրել [email protected] հասցեով: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը