Կամուրջ՝ գյուղացիական տնտեսությունների զարգացման համար
Լուրեր |
Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նպատակով արդեն 11-րդ անգամ իրականացվեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը, որի շրջանակում ֆերմերներն ու գյուղատնտեսները ներկայացնում են Հայաստանի բարիքներն ու գյուղական խոհանոցը:
Փառատոնի կազմակերպիչը «Կանաչ արահետ» ՀԿ-ն է, իսկ Ակբա Ֆեդերացիան երրորդ տարին անընդմեջ փառատոնի իրականացման աջակիցներից է, որն Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի աշխուժացմանը։
Ակբա Ֆեդերացիայի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի գործակցությունն այս փառատոնի կազմակերպմամբ չի սահմանափակվում։ Վերջիններիս համագործակցությամբ բազմաթիվ գյուղատնտեսներ և ֆերմերներ վերապատրաստվում են, մասնակցում տարբեր դասընթացների։
«Շատ մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ փառատոնին գնալով ավելի շատ երիտասարդ ֆերմերային տնտեսություններ եմ տեսնում, ինչը մեզ համար կարևորագույն կետ է։ Գյուղատնտեսությունը և հատկապես միջին տնտեսությունները Հայաստանի տնտեսության զարգացման ամենակարևոր օղակներից են։ Հետևաբար, մեր նպատակներից մեկն էլ այն է, որ լինենք այս տնտեսությունների կողքին և ուժեղացնենք, տանք գիտելիքներ, ինչպես նաև ապահովենք նոր ծանոթություններով և նոր գործնական կապերով»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։
«Ակբա Ֆեդերացիան և Ակբա բանկն այն բացառիկ կազմակերպություններից են, որոնք կանգնած են ֆերմերի հետ կողք-կողքի։ Մենք մեր շահառու ֆերմերներից հաճախակի լսում ենք, որ նրանք ասում են «մեր բանկը, մեր ֆեդերացիան»։ Արդեն այդ ամենը խոսում է այն կարևորության մասին, որ նրանք ունեն, և որ Ակբա Ֆեդերացիան գյուղական այս փառատոնի կողքին է կանգնած»,- նշել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյան։
«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը գնալով ընդլայնվում է։ 300 ընկերություն է այս տարի մասնակցում միջոցառմանը։ Սա այն դեպքում, որ տարիներ առաջ փառատոնը մեկնարկել էր ընդամենը 45 գյուղացիական տնտեսության մասնակցությամբ։
https://youtu.be/e7APq8Cf7lc Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․