Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 17-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երկուշաբթի օրը փակվել են աճով. Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0.55%-ով՝ հասնելով 41,622.08 կետի: S&P 500-ի արժեքը աճել է 0.11%-ով՝ հասնելով 5,632.21 կետի: S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի ավելացել է 0.02%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 1.18%-ով՝ հասնելով 36,225 կետի: Չինաստանում և Հարավային Կորեայում այս օրն աշխատանքային չէ:
Մակրոէկոնոմիկա
1. Եվրագոտում 2024 թվականի երկրորդ եռամսյակում աշխատավարձերի մակարդակը տարեկան կտրվածքով աճել է 4.5%-ով, նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 5.2%:
2. Եվրագոտու առևտրային բալանսի ավելցուկը հուլիսի տվյալներով կազմել է €21.2 միլիարդ՝ գերազանցելով կանխատեսումները (€14.9 միլիարդ):
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և այժմ կազմում է $2,585.0 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները վերականգնվել են։ Brent նավթը վաճառվում է $73.0 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ $70.6:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Լրատվամիջոցների հաղորդմամբ, Nippon Steel ընկերությունը հետաքրքրված է Իտալիայի Ilva պողպատի գործարանի գնմամբ։ Ավելի վաղ Nippon Steel-ը փորձել էր ձեռք բերել U.S. Steel-ը, սակայն գործարքը կարող է արգելափակվել Սպիտակ տան կողմից:
2․ Լրատվամիջոցների տվյալներով, գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը նախատեսում է կրճատել 15,000 աշխատակից՝ Գերմանիայում 2-3 գործարաններ փակելու պլանի շրջանակներում։ Կրճատումների դիմաց ընկերությունը կարող է վճարել մինչև 24 ամսվա աշխատավարձ, որի ընդհանուր գումարը կկազմի $4.4 միլիարդ: Ակնկալվում է, որ գործարանների փակումը տեղի կունենա 2024 թվականի չորրորդ եռամսյակում:
3․ Պենտագոնը նախատեսում է տրամադրել Intel կորպորացիային $3.5 միլիարդ դաշնային դրամաշնորհ՝ ռազմական չիպերի արտադրության համար, որը իրականացվելու է «Secure Enclave» գաղտնի ծրագրի շրջանակներում: Չիպերը կօգտագործվեն հիմնականում հետախուզական նպատակներով, իսկ դրանց արտադրությունը կսկսվի մի քանի նահանգներում, այդ թվում՝ Արիզոնայում։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով․ ՊՆ նախարար
2026/03/20/ 14:16 -
Իրանը վճար է սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար
2026/03/20/ 13:31 -
Հակամարտության նոր տրամաբանությունը. էներգետիկ ենթակառուցվածքներ, զսպում եվ գլոբալ ռիսկեր. Արամ Շահնազարյան
2026/03/20/ 13:00 -
Ռոբոտների մրցույթ Հայաստանում․ հայտնի են հաղթողները
2026/03/20/ 12:57 -
Հայաստանը անվտա՞նգ ուղղություն է զբոսաշրջիկների համար․World Travel Index-ի տվյալները
2026/03/20/ 12:46 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա (տեսանյութ)
2026/03/20/ 12:43 -
Հայտնի բրենդների ոչ օրիգինալ օծանելիք իրացնողը տուգանվել է
2026/03/20/ 12:41 -
Սաուդյան Արաբիայի կանխատեսումներով՝ նավթի գինը կարող է հասնել մինչև 180 դոլար՝ լարվածության ֆոնին
2026/03/20/ 12:32 -
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ
2026/03/20/ 12:22 -
Սնանկությունը Հայաստանում․ քանի գործ է մուտքագրվել սնանկության դատարան նախորդ տարի
2026/03/20/ 12:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.