ABNews

Հուլիսի 17-ի եղանակի տեսություն․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Լուրեր | 2024/07/17 07:20

Հուլիսի 17-ի եղանակի տեսություն․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևանի առանձին հատվածներում հուլիսի 17-ին, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Մարզերի առանձին շրջաններում հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո, հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը