Ներդրումային ոլորտը հուլիսի 17-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երեքշաբթի փակվեցին աճով: Dow Jones Industrial Average-ը աճեց 1.85%-ով՝ հասնելով 40954.48 կետին: S&P 500-ի արժեքը բարձրացավ 0.62%-ով՝ հասնելով 5665.95 կետին: S&P 500-ի ֆյուչերսը չորեքշաբթի նվազում է 0.49%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 1.25%-ով՝ հասնելով 41031 կետին: Կորեական KOSPI-ն նվազում է 0.84%-ով՝ հասնելով 2842.06 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը նվազում է 0.32%-ով՝ հասնելով 2966.60 կետին:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում հունիսին հիմնական մանրածախ վաճառքի ինդեքսը աճել է 0.4%՝ համեմատած նախորդ ամսվա հետ: Բացի այդ, հունիսին մանրածախ վաճառքի ծավալները մնացել են մայիսյան մակարդակում: Երկու ցուցանիշները գերազանցել են կանխատեսումները:
2. Կանադայում գնաճը ցուցադրում է դանդաղում: Տարեկան արտահայտությամբ ցուցանիշը կազմել է 2.7%, իսկ ամսական՝ նկատվել է 0.1% դեֆլացիա:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը շտկվում է աճից հետո՝ $2463.6 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երեքշաբթի նվազել են: Brent նավթի գինը կազմում է $83.5 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $80.5 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Bank of America Corp., ակտիվների չափով ԱՄՆ-ի երկրորդ խոշոր բանկը, երկրորդ եռամսյակում զուտ շահույթը նվազեցրել է 6.9%-ով և եկամուտը աճել է 0.7%-ով: Ապրիլ-հունիս ամիսներին զուտ շահույթը կազմել է $6.9 մլրդ կամ $0.83 մեկ բաժնետոմսի համար: Եկամուտը աճել է մինչև $25.4 մլրդ:
2. Ամերիկյան Macy's սուպերմարկետների ցանցի բաժնետոմսերը երկուշաբթի նվազել են 16%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց երկու ներդրողների հետ սեփական փրկագնումից հրաժարվելու մասին՝ $24 մլրդ-ի չափով, խոստանալով իրականացնել վերականգնման պլանը ինքնուրույն:
3. Morgan Stanley ներդրումային բանկի եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է $15 մլրդ (+11% տարեկան հաշվարկով): Զուտ շահույթը գերազանցել է $3 մլրդ, աճելով 41% տարեկան հաշվարկով: EPS ցուցանիշը գերազանցել է կանխատեսումը և կազմել է $1.82:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին