Որքան վարկ են տրամադրել հայկական առևտրային բանկերը 2024թ.-ի մարտին
Լուրեր |
Ըստ Կենտրոնական Բանկի (ԿԲ) տրամադրած տվյալների 2024 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,099,103 մլն դրամ (5.099 տրլն) է։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 832,976 մլն դրամով կամ 20%-ով։
Տրամադրած վարկերի 32.7%-ը կամ 1,667,588 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 11%-ով կամ 162,657 մլն դրամով։ Տրամադրած վարկերի 67.3%-ը կամ 3,434,515 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 24.28%-ով կամ 670,319 մլն դրամով։
Մասնավորապես տրամադրվել են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման համար 1,112 մլրդ դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214,870 մլն-ով կամ 24%-ով։
Նաև տրամադրվել են սպառողական վարկեր (ոսկու գրավով վարկեր, քարտային վարկեր, ավտովարկեր և այլն) 1,159 մլրդ դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 230,698 մլն-ով կամ 25%-ով։ 2023թ. թվականի նոյեմբերին առևտրային բանկերի գործառնությունների վարկային տոկոսադրույքները 12.28% են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ 8.03%։
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․