Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Լուրեր |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես գլխավոր հովանավոր: Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասում է. «ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է, որի հետ արդյունավետ համագործակցության երկարամյա փորձ ունենք տարբեր ոլորտներում:
Վստահ ենք, որ Հայաստանում ՎԶԵԲ տարեկան ժողովի անցկացումը, տարբեր ոլորտներում նախագծերի իրականացման պայմանավորվածություններն էական խթան կդառնան տնտեսության զարգացման հարցում, իսկ գործարար համաժողովի ու քննարկումների արդյունքում ստացված փորձառությունն էապես կազդի բանկային համակարգի հետագա զարգացման վրա»:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի խոսքով, ՎԶԵԲ տարեկան ժողովը կարևորագույն միջոցառում էր ոչ միայն Կոնվերս Բանկի, այլև Հայաստանի համար, որն այսուհետ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային ֆինանսական քարտեզում: Նա նշում է. «Բարձր ենք գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը:
Կարող ենք փաստել, որ միջոցառմանը մասնակցությունը շատ արդյունավետ էր Բանկի համար. տեղի ունեցան շատ կարևոր հանդիպումներ, մեր գործընկերների հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը, նոր գործընկերային կապեր և նոր ծրագրերի իրականացման պայմանավորվածություններ ձեռքբերեցինք»:
ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները մասնակցեցին առևտրի խթանմանը նվիրված պանելային քննարկմանը, իսկ Բանկի նախաձեռնությամբ կայացավ «Կապիտալի շուկաներ. մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է.
«Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություն, Կոնվերս Բանկը կիսում է կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Կապիտալի շուկային զարգացումը կընդլայնի ֆինանսների ներգրավման հնարավորությունները բիզնեսի համար և, արդյունքում, կնպաստի տնտեսության աճին: Այսօր մեր խնդիրն է ընկերություններին աջակցել արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և երկրորդային շուկայում շրջանառման հարցում»:
Նշենք, որ Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը ներառում է ինչպես առևտրի խթանման ու փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման, այնպես էլ մասնագիտական կարողություների զարգացման և տեխնիկական աջակցման ոլորտները:
https://youtu.be/qr1_rCI9H_A
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին