Զբաղվածությունը Հայաստանում. 2024թ. մարտ
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 746,481 մարդ, այդ թվում 214,481 պետական և 532,068 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.3% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.3% աճ։
Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝
Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 128,277 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։
Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,144 է, որից պետական՝ 112,527, ոչ պետական՝ 11,617։
Մշակող արդյունաբերություն՝ 88,220 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 51,958 զբաղված, որից պետական՝ 26,943, ոչ պետական՝ 25,015։
Տեղեկատվություն և կապ՝ 44,380 աշխատակից, որից պետական՝ 2,100, ոչ պետական՝ 42,280։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,861 աշխատակից, որից պետական՝ 335, ոչ պետական՝ 31,526։
Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 39,031 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,479 զբաղված, որից բոլորը պետական։
Շինարարություն՝ 33,446 զբաղված, որից պետական՝ 257, ոչ պետական՝ 33,189։
Սպասարկման այլ ծառայություններ 29,650 աշխատակից, որից պետական՝ 1,486, ոչ պետական՝ 28,164։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26,536 աշխատակից, որից պետական՝ 7,082, ոչ պետական՝ 19,454։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,878 զբաղված, որից պետական՝ 4,849, ոչ պետական՝ 1,029։
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,807 աշխատակից, որից պետական՝ 9,895, ոչ պետական՝ 13,912։ Մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 10,472 զբաղված, որից պետական՝ 9,641, ոչ պետական՝ 831։
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 23,285 զբաղված, որից պետական՝ 906, ոչ պետական՝ 22,379։
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,443 աշխատակից, որից պետական՝ 8,854, ոչ պետական՝ 13,589։
Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,779 զբաղված, որից պետական՝ 3,560, ոչ պետական՝ 18,219։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,408 աշխատակից, որից պետական՝ 1,550, ոչ պետական՝ 15,858։
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11,841 զբաղված, որից բոլորը ոչ պետական։
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 10,602 զբաղված, որից պետական՝ 445, որ պետական՝ 10,157։
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,383 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,723։
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,812 զբաղված, որից պետական՝ 3,669, ոչ պետական՝ 3,143։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. մարտի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307,655 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 387,080 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 232,881 դրամ։
Հայաստանում ամենաշատ վարձատրվում են Ֆինանսների և ապահովագրության ոլորտի մասնագետները՝ 1,797,899 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 2,808,367 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 232,881 դրամ։
Երկրորդ հորիզոնականում տեղեկատվություն և կապի ոլորտն է։ Տեղեկատվություն և կապի ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 869,768 դրամ, մասնավորապես ՏՏ ոլորտում՝ 1,069,908 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,055,694 դրամ, իսկ կանանցը՝ 607,200 դրամ։
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 477,765 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 500,268 դրամ, իսկ կանանցը՝ 349,470 դրամ։
Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 364,073 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 414,478 դրամ, իսկ կանանցը՝ 318,350 դրամ։
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 316,685 դրամ, մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 147,091 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 405,945 դրամ, իսկ կանանցը՝ 234,682 դրամ։
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 300,111 դրամ, մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 278,832 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 334,824 դրամ, իսկ կանանցը՝ 267,470 դրամ։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 273,733 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 275,386 դրամ, իսկ կանանցը՝ 265,771 դրամ։
Շինարարություն՝ 262,448 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 262,347 դրամ, իսկ կանանցը՝ 263,437 դրամ։
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 259,752դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 274,996 դրամ, իսկ կանանցը՝ 223,215 դրամ։
Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 237,645 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 349,155 դրամ, իսկ կանանցը՝ 205,398 դրամ։
Մշակող արդյունաբերություն՝ 219,443դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 270,418 դրամ, իսկ կանանցը՝ 157,172 դրամ։
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 202,092 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 201,289 դրամ, իսկ կանանցը՝ 204,433 դրամ։
Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 199,766 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 243,442 դրամ, իսկ կանանցը՝ 153,713 դրամ։
Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 197,180 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 221,292 դրամ, իսկ կանանցը՝ 153,690 դրամ։
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 192,940 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 214,798 դրամ, իսկ կանանցը՝ 162,743 դրամ։
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 183,509 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 193,705 դրամ, իսկ կանանցը՝ 167,688 դրամ։
Կրթություն՝ 156,713 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 171,352 դրամ, իսկ կանանցը՝ 152,111 դրամ։
Սպասարկման այլ ծառայություններ՝ 153,458 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 186,478 դրամ, իսկ կանանցը՝ 129,331 դրամ։
Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 141,872 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 161,631 դրամ, իսկ կանանցը՝ 126,817 դրամ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին