ABNews
Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է դրական ազդել էլեկտրաէներգիայի գնի վրա
Լուրեր | 2022/10/20 07:11

Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է դրական ազդել նաև էլեկտրաէներգիայի գնի վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում: ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետի խոսքով փոխարժեքը կարևոր գործոններից մեկն է, որը հաշվի է առնվում գները սահմանելիս: Այս դեպքում այն վերջնական գնի վրա կազդի, թե ոչ, կամ ինչ չափով կազդի՝ հստակ չէ: Ինչ վերաբերում է գազի գնին, այս առումով դեռևս ուսումնասիրություններ չեն սկսվել, սակայն Ուլիխանյանը չբացառեց նաև այդ հնարավորությունը: Նա հիշեցրեց՝ խոշոր սպառողների համար փոխարժեքի փոփոխությունը գազի գնի վրա արդեն ազդել է: Թե ինչպես կընթանան իրադարձությունները, կախված է նաև ՋԷԿ-երի արտադրության ծավալից, պետության երաշխիքով վերցրած վարկերի վճարումներից, նշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
