Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.7%-ով
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալի համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին? 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.7%-ով: 2022թ. հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը 2022թ. սեպտեմբերի համեմատ աճել է 0.3%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 6.0%: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 4.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.5%: Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 8.3%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8.1%: Հագուստի և կոշիկի գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում նվազել են 4.6%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.4%: Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 6.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.9%: Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 10.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.5%: Առողջապահության գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 2.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.5%: Տրանսպորտի գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 7.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.3%: Կապի ծառայությունների գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 0.5, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 0.4%: Հանգստի և մշակութային ծառայությունների 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 9.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.0%: Կրթության գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքումաճել են 4.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2.1%: Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 7.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.8%: Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ. հունվար-հոկտեմբերի ընթացքում աճել են 11.3%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել 7.0%: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փաշինյանն ու Կոբախիձե հանդիպում․ ինչ հարցեր են քննարկվել
2026/03/04/ 11:47 -
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
2026/03/04/ 11:44 -
Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով
2026/03/04/ 11:42 -
Երևանի քաղաքապետը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
2026/03/04/ 11:32 -
Իսպանիան կոչ է անում ԱՄՆ-ին հարգել միջազգային իրավունքը և առևտրային համաձայնագրերը
2026/03/04/ 11:28 -
ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում
2026/03/04/ 11:24 -
Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական մուտք գործել Հայաստան
2026/03/04/ 11:21 -
Իրանում հակամարտության հետևանքով քաղաքացիական զոհերի թիվը հասել է 1097-ի
2026/03/04/ 11:16 -
Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ
2026/03/04/ 11:08 -
ՊՈՍ տերմինալներով քարտային գործարքների դեպքում սահմանվել են միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր
2026/03/04/ 11:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․