ABNews
Գյուղատնտեսական ապահովագրություն. Գյուղապահովագրողներն ամփոփում են տարին
Լուրեր | 2022/11/22 07:01

Ամենաշատ գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքած ընկերությունը արդեն ամփոփել է այս տարվա փոխհատուցումների թվերը: տարին ոչ բարենպաստ էր ծիրանի բերքի համար: Միայն Արմավիրում, Արարատում և Արագածոտնում ծիրանենու ցրտահարության դիմաց ավելի շատ հատուցել են, քան գումար հավաքել: Նույնիսկ ունեն տնտեսվարող, որին ավելի քան 54 միլիոն դրամի փոխհատուցում են տվել:
Ցորենի ցանքատարածքներում տարին բարենպաստ է եղել: Ֆերմերների առաջարկով այս տարի ապահովագրական վճարների սահմանաչափերը բարձրացրեցին:
Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրման փորձնական ծրագիր, և տարեցտարի ապահովագրվող հեկտարներն ավելանում են, ասում է էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման վարչության պետը: 2022-ին կնքվել է 5091 պայմանագիր՝ 6400 հեկտարի համար:
Բացի այդ, երեք տարի իրենց բիզնեսը մշտապես ապահովագրողները նախընտրում են բարձր ապահովագրավճարներով ապահովագրությունը, առավել ևս որ պիլոտային փուլում պետությունը ևս սուբսիդավորում է ապահովագրավճարները:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
