ABNews
Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը նախորդ տարվա 8 ամսվա համեմատ աճել է 71.7 տոկոսով
Լուրեր | 2022/11/03 08:15

Այս տարվա առաջին 8 ամսում Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2.778 միլիարդ դոլար է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74.1 տոկոսով: էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ նույն ժամանակում արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ կազմել է 1.1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Ներմուծումը ևս աճի միտում ունի: Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ այս տարի գրանցվել է 58.7 տոկոս աճ: Օրինակ Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7 տոկոսով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
