ABNews
Երրորդ տեղ. Տասը ամսում ՀՀ քաղաքացիները Վրաստանում են գնել $84,2 միլիոնի ավտոմեքենա
Լուրեր | 2022/11/22 07:03

Այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանը վերաարտահանել է 64 հազար ավտոմեքենա: Ընդհանուր եկամուտը կազմել է $661 միլիոն, ինչը 77%-ով ավելի է, քան 2021 թվականին: Տասը ամսվա ընթացքում Վրաստանից ամենաշատը ավտոմեքենա է ուղարկվել Ադրբեջան: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները գնել են ավելի քան 25 հազար ավտոմեքենա: Երկրորդ տեղում Ուկրաինան է: Տասը ամսվա ընթացքում Վրաստանից այդ երկիր է տեղափոխվել ավելի քան 12,4 հազար ավտոմեքենա:
Երրորդ տեղը զբաղեցրել են Հայաստանի քաղաքացիները, որոնք գնել են ավելի քան 8,2 հազար ավտոմեքենա՝ $84,2 միլիոն ընդհանուր արժողությամբ: Վրաստանում գնված ավտոմեքենաների քանակով Ռուսաստանը չորրորդ տեղում է:
Այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան է վերաարտահանվել ավելի քան 3,8 հազար ավտոմեքենա՝ $55,3 միլիոն ընդհանուր արժեքով: Ռուսաստանին հաջորդում են Ղազախստանը, Ղրղզստանը, Բելգիան, Տաջիկստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բելառուսը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
