ABNews

Հայկական գինիների արտադրությունը շարունակում է նվազել

Լուրեր | 2022/10/24 08:42

Հայկական գինիների արտադրությունը շարունակում է նվազել
Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 6 մլն 985.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.6%-ով: Նախորդ տարի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 7 մլն 990.14 հազար լիտր գինի: Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, այս տարվա ութ ամսում 7.9%-ով ավելացել է շամպայն-գինիների արտադրությունը։ Ըստ վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում 2.1%-ով ավելացել է նաև գարեջրի արտադրությունը: Այսպիսով, հանրապետությունում հունվար-օգոստոսին արտադրվել է 21 մլն 569.6 հազար լիտր գարեջուր:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը