ABNews

Բիզնես գործակցություն. Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Լուրեր | 2022/12/07 06:24

Բիզնես գործակցություն. Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն
Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինի 100-ից ավելի իրանական ընկերություներ: Հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը: «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարներըե վերնագրով հանդիպման ընթացքում: Նշվում է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը այս տարվա 10 ամսվա ընթացքում բավական աճել է. նախորդ տարվա համեմատ ցուցանիշների մոտ 45,5% աճ է գրանցվել: Երկու երկրների միջև ձևավորվել է լավ բիզնես գործակցություն:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը