ABNews

Ճանապարհաշինություն. Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածը կշահագործվի 2023-ին

Լուրեր | 2022/11/18 08:33

Ճանապարհաշինություն. Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածը կշահագործվի 2023-ին
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանքի Թալին-Լանջիկ հատվածի 18.7 կմ գրեթե ամբողջությամբ պատրաստ է: 2016-ին մեկնարկած շինարարությունն ավելի շուտ կավարտվեր, եթե չլինեին համավարակն ու պատերազմը: Նախկին 50 կմ/ժ-ի փոխարեն հաշվարկային արագություն կսահմանվի 80 կմ/ժ-ը: Գյումրի հասնելու ճանապարհը կկրճատվի: Նախկին 2-ի փոխարեն` կա երթևեկելի 4 գոտի: Եռաշերտ ասֆալտ`20 սմ հաստությամբ: Ճանապարհահատվածը կառուցել է չինական ընկերություն` 60 մլն դոլար համաձայնագրով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը