Դեկտեմբերի 17-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը
2024 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանը մուտք է գործել ավելի քան 185 միլիոն սպառող ունեցող շուկա։ Սա հնարավորություն է ստեղծում հայաստանյան արտադրողների, արտահանողների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար։2. Արդյունաբերական արտադրության աճը ԵԱՏՄ երկրներում
2024 թվականի հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրներում արդյունաբերական արտադրանքի ծավալն ընդհանուր առմամբ կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 104,4%-ը։ Բոլոր անդամ երկրներում արձանագրվել է արդյունաբերության աճ.- Հայաստան՝ 11,7%
- Բելառուս՝ 6,2%
- Ղազախստան՝ 2,6%
- Ռուսաստան՝ 4,4%
3. 250 մլն եվրոյի վարկ՝ Վրաստանին ճանապարհների կառուցման համար
Վրաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվել է 250 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Այս միջոցները նախատեսված են Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հետ կապող ավտոճանապարհների կառուցման համար։ Վարկը տրամադրվելու է առավելագույնը 30 տարի ժամկետով, որից 7 տարին ներառում է արտոնյալ ժամկետ։4. Հայաստանում գույքագրվել են 251.5 կմ ճանապարհահատվածներ
2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գույքագրվել և տեսագրվել են ընդհանուր առմամբ 251.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ։ Գույքագրման արդյունքում չափագրվել են՝- Միջպետական նշանակության՝ 111.5 կմ
- Հանրապետական նշանակության՝ 12.95 կմ
- Մարզային նշանակության՝ 127 կմ
5. Հավի մսի պահանջարկի աճը մինչև 2027 թվականը
Ըստ կանխատեսումների, հավի միսը առաջիկա տարիներին կդառնա աշխարհում ամենաշատ պահանջարկ վայելող միսը։ Այս պահին այն խոզի մսից հետո երկրորդ տեղում է, սակայն մինչև 2027 թվականը գերակայի։ Սպառման աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն Ասիայի և Աֆրիկայի երկրները։- Հնդկաստան՝ +27% (2030 թ.)
- Վիետնամ՝ +17%
- Ֆիլիպիններ՝ +15%
- Աֆրիկա՝ +21% (հասնելով 7.54 մլն տոննայի)
6. Հայաստանից Սիրիա արտահանումը 2024-ի առաջին կիսամյակում
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Սիրիա արտահանվել է շուրջ 8.3 միլիոն դոլարի ապրանք։ Սիրիայից ներմուծումը մնացել է փոքրածավալ՝ կազմելով 600 հազար դոլարից քիչ։ Արտահանվող ապրանքների զգալի մասը ներառում է դեղորայք։7. Հնդկաստանը նոյեմբերին ներմուծել է 14,86 միլիարդ դոլարի ոսկի
2024-ի նոյեմբերին Հնդկաստանը ներմուծել է 14,86 միլիարդ դոլարի ոսկի։ Մաքսատուրքի նվազեցումը՝ 15%-ից մինչև 6%, խթանել է ոսկու պահանջարկը։ Հնդկաստանը աշխարհի խոշորագույն ոսկու սպառողներից է՝ չարտադրելով դրա մեծ մասը։8. ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը Ռուսաստանի դեմ
Եվրոպական խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների 15-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումները վերաբերում են այն լցանավերին, որոնք օգնում են շրջանցել նավթի գների սահմանափակման մեխանիզմը կամ աջակցում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտին։ Նպատակ է հետապնդվում նաև զսպել ռուսական նավերի օգտագործումը զենքի և հացահատիկի տեղափոխման համար։ https://youtu.be/Bnd46si0Bz0Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37 -
Ռուբիոն մեկնում է Վատիկան՝ «հանգցնելու» Թրամփի և Լևոն XIV-ի միջև բռնկված կրակը
2026/05/07/ 16:30 -
100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
2026/05/07/ 16:22 -
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U