ՊԵԿ-ը ներդնում է անձնական հաշվի քարտի նոր համակարգ. ի՞նչ պետք է իմանալ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից կգործարկվի հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը:
Նոր համակարգը միտված է պարզեցնել և ավելի համակարգված դարձնել հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը հարկ վճարողների համար։
Ի՞նչ հնարավորություններ են ապահովվելու նոր համակարգով
Նոր համակարգի ներդրմամբ կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնք կբերեն հետևյալ փոփոխությունները՝- Առանձնացված հաշվառման կարգավորումներ
Գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն կգործեն երկու տարբեր քարտեր՝
- Հարկատեսակների անձնական հաշվի քարտ (հաշվարկներով առաջացած պարտավորությունների համար),
- Վարչական ակտի անձնական հաշվի քարտ (վարչական ակտով առաջացած պարտավորությունների համար):
- Վճարման նոր հաշվեհամարներ
- Վարչական ակտով առաջացած պարտավորությունների համար վճարումները կկատարվեն 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին,
- Հարկային պարտավորությունների համար՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։
- Վճարման առաջնահերթության ընտրություն Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել, թե որ հարկատեսակների պարտավորությունները մարել առաջնահերթ՝ մինչև դրանց վճարման վերջնաժամկետը։
- Հաշվառման ճշգրտումներ դելտայով Հարկային պարտավորությունների ճշտումները կկատարվեն միայն տարբերության չափով (դելտայով), այլ ոչ թե ամբողջ ժամանակահատվածի վերահաշվարկով։
- ԱԱՀ հաշվանցման կարգի փոփոխություն ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե փաստաթղթերը կներկայացվեն և ԱԱՀ-ն կվճարվի ներմուծման ամսում:
Ժամանակավոր սահմանափակումներ
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը անհասանելի կլինեն հետևյալ համակարգերը՝- ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը,
- Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը,
- My Tax հավելվածը (տաքսի ծառայության ամսական հայտարարությունների ներկայացման համար):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37 -
Ռուբիոն մեկնում է Վատիկան՝ «հանգցնելու» Թրամփի և Լևոն XIV-ի միջև բռնկված կրակը
2026/05/07/ 16:30 -
100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
2026/05/07/ 16:22 -
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U