2024 թվականը Evocabank-ի համար նորարարությունների, համագործակցությունների և ֆինանսական աճի տարի էր։
Evocabank-ը 2024-ին արձանագրեց ֆինանսական ցուցանիշների աճ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը և ներկայանալով թվային ու նորարարական լուծումներով:
Բանկի ակտիվները 2023 թվականի համեմատ աճեցին
24%-ով՝ հասնելով
552 մլրդ ՀՀ դրամի։ Վարկային պորտֆելը գրանցեց
31% աճ՝ կազմելով
277 մլրդ դրամ։ Ընդհանուր պարտավորություններն աճեցին
24%-ով՝ կազմելով
468 մլրդ դրամ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն ավելացան
20%-ով՝ հասնելով
362 մլրդ դրամի, իսկ ընդհանուր կապիտալն աճեց
21%-ով՝ կազմելով
84 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը կազմեց
14.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ
32%-ով ավել։
Տարվա ընթացքում Բանկը ներկայացրեց մի շարք նորարարական նախագծեր, ներառյալ՝
Mastercard Digital քարտերը, UnionPay Gold և
UnionPay Business քարտերը, Idram Open QR, UBPay-ը և այլն։
Evocabank-ն ամրապնդեց իր միջազգային համագործակցությունները՝ ներգրավելով
10 մլն ԱՄՆ դոլար IFC-ից,
12 մլն եվրո EIB Global-ից,
10 մլն ԱՄՆ դոլար OFID-ից,
10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից, 10
մլն ԱՄՆ դոլար The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ից, և այլ գործընկերներից։ Բանկը նաև կնքեց նոր համագործակցության պայմանագրեր
Al Fardan Exchange-ի,
BACEE-ի և այլ միջազգային ընկերությունների հետ։
Բանկը նաև համալրեց իր մրցանակների թիվը՝ ստանալով նորերը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից և ոչ միայն։
Global Finance հեղինակավոր ամսագիրը 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում։ Իսկ
Global Banking & Finance Review ամսագիրը Բանկին արդեն 4 տարի համարում է Հայաստանի լավագույն թվային բանկը: Evoca-ն 4 տարի անընդմեջ համարվում է Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկը ըստ
Global Finance-ի:
Global Business and Finance Magazine-ը 2 մրցանակ Է շնորհել՝ 2024-ին Հայաստանի ամենաարագ աճող և ամենանորարար թվային բանկ:
2024-ին Բանկը ստացել է նաև «Լավագույն վեբ դիզայն» և «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված» մրցանակները
Armenia Digital Awards 2024-ի կողմից:
Եվ այս ամենը Բանկի հաջողությունները փաստող մրցանակների միայն մի մասն է:
2024 թվականի ամփոփումը մանրամասն կարող եք դիտել այս
հղումով: