2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.3%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 3․7%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-հուլիսի համեմատ աճել են 6.4%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.2%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.1%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.7%-ով։
Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.5%-ով։
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 9.7%-ով։
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ չեն փոփոխվել։
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.4%-ով։
Կրթության գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 4.8%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 3.5%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.7%-ով։
Սննդամթերքի գներ: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 1.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.9-0.8%-ով, այդ թվում, ամենաշատը՝ Աշտարակ և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.3%-ով։
2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հնդկաձավարի գինը նվազել է 14.5%-ով, հաճարինը՝ 7.9%-ով, ոլոռինը՝ 7.5%-ով, ձավարինը՝ 7.0%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 0.2%, 1.0%, 0.9%-ով: Մակարոնեղենի գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ նվազել են 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 1.1%, 0.4%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մարգարինի 18.9%, պանրի՝ 7.2%, «Իշխան» ձկնատեսակի ՝ 6.3%, թռչնամսի՝ 5.3%, թարմ կաթի՝ 1.0%, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%,1.7%, 1.5%, 0.5%, 0.5% գնանկում:
Ոսպի և լոբու գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել են 6.8% և 1.6%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.7% և 0.9% գնանկում: Միաժամանակ, 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ խոզի մսի գինը նվազել է 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.7%, 0.4% և 1.4% գնաճ:
2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ գառան մսի գինն աճել է 2.1%-ով, բրնձինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.1% և 0.2%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ նվազել է 8.3%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4% գնաճ: Սուրճի գինը 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել է 8.5%-ով, թեյինը՝ 3.2%-ով, շոկոլադինը՝ 1.8%-ով, կակաոյինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ` համապատասխանաբար 1.6%, 0.9%,1.8% և 1.8%-ով:
Ձվի գինը 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել է 8.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.9%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 1.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել են 7.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.2%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 14.3% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 7.7% գնանկում:
2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 11.6% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ` 3.6% գնանկում: 2024թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 6.12%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.57 տոկոսային կետով:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.5%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.3%-ով:
Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.7-0.1%-ով, իսկ 6-ում գրանցվել է 0.1-1.0% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով:
2024թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.6% և 2.4%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 10.2% և դիզելային վառելիքի՝ 15.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8% և 6.7%-ով:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.6%-ով:
2024թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.7%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճեր գրանցվել են Գավառ և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.6%-ով:
Արտարժույթի շուկա: 2024թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.4% նվազում, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. հուլիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.3% և 4.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.3% և 2.0% նվազում: 2024թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4%-ով գերազանցել է 2023թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ): Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․