ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են
ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են
646.02%-ով կամ
2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի
46.97%-ը։
Երկրորդ
ը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․17 մլրդ դոլար,
-20.48% կամ -300․4 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի
16.50%-ը։
Եռյակը եզրափակում է
Չինաստանը՝
655․06 մլն դոլար, +
293.86% կամ +488․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի
9.27%-ը։

Չորրորդ հորիզոնականում
Իրաքն է՝
68․78 մլն դոլար,
-19.67% կամ
-16․8 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.97%-ը։
Վրաստանը հինգերորդն է՝
57․96 մլն դոլար,
-9․75% կամ
-6․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.82%-ը։
Վեցերորդ տեղում
Բելգիան է՝
46․3 մլն դոլար, +
93․69% կամ
22․4 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների
0․66%-ը։
Յոթերորդը
Շվեյցարիան է՝
45․75 մլն դոլար, +
29․24% կամ +10․4մլն դոլար։
Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների
0․65%-ը։

Ութերորդ հորիզոնականում
Բելառուսն է՝ 45․44 մլն դոլար, +
13․28% կամ +5․3մլն դոլար։
Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.64%-ը։
Իններորդը
Իրանն է՝ 44․43 մլն դոլար, -2․56% կամ
-1․17մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.63%-ը։
Տասնյակը եզրափակում է
Նիդերլանդները՝
43․46 մլն դոլար,
-69․48% կամ
-98․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների
0.61%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում
ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 18․56%-ով և կազմել 1․26 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 18․72%-ով և կազմել 1․24 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների
17․86%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝
17․61%։
Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -25․02%-ով և կազմել 229․1 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների
3.24%-ը։
