Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Լուրեր |
Իդրամ Ջունիորն եւ Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցել 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։ Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ այս համագործակցությունը Իդրամի հերթական հանձնառություն է՝ փոքր հասակից երեխաներին ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու եւ այս առումով ավելի պատրաստված սերունդ ունենալու։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ու նաեւ մեր երկրում գնալով կատարելագործվում են ֆինանսական զեղծարարությունների տեսակները, իսկ մեր հասարակությունը ամեն օր ավելի շատ է ֆինանսական գործիքների եւ գործարքների հետ առնչվում, կարծում ենք, որ ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու լավագույն տարբերակը երեխաներին մանկուց կրթելն է, ընդ որում՝ դա պետք է անել ժամանակակից երեխաների համար հասանելի եւ ընկալելի ձեւով, իսկ դրա լավագույն տարբերակը խաղ մշակելն է։
Հենց այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել ֆինանսական կրթության մասին խաղ, որը կկոչվի Junius։ Դրա շնորհիվ երեխաները նախ հենց Իդրամ Ջունիոր հավելվածում խաղի միջոցով կպատրաստվեն մրցույթին, ապա կմասնակցեն բուն մրցույթին եւ հնարավորություն կստանան շահել արժեքավոր մրցանակներ», - ասել է Արսեն Քդենյանը։
«Junius մրցույթը ստեղծվել է՝ խթանելու դպրոցականների շրջանում ֆինանսական ու տեղեկատվական գրագիտությունը: Ֆինանսական կրթությունը պարզապես առարկա չէ, այն կյանքի հմտություն է: Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով եւ բարեկեցիկ ապագայի համար:
Ֆինանսական գրագիտությունը երեխաներին հնարավորություն է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել՝ նրանց դնելով ֆինանսական անկախության ուղու վրա, պատասխանատվության զգացում է ներշնչում նրանց ֆինանսների եւ ապագա նպատակների նկատմամբ: Հավատացած ենք, որ մրցույթն իրական արդյունքներ կտա եւ համախմբելով մեր ուժերը կկարողանանք կրթել հազարավոր աշակերտների», - նշել է Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
Ընկերություններից տեղեկացնում են, որ մրցույթին գրանցման հնարավորությունը արդեն բաց է koreez.am կայքում, իսկ Իդրամ Ջունիորը հավելվածի առաջիկա թարմացումներում հասանելի կլինի նաեւ Junius խաղը, որով երեխաները կպատրաստվեն մրցույթին։
Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․