Apple-ը ներկայացրել է iOS 18-ի նոր թարմացումները
Լուրեր |
Apple-ը խոսել է որոշ նոր հնարավորությունների մասին, որոնք կհայտնվեն գալիք iOS 18 օպերացիոն համակարգում, որի ամբողջական հայտարարությունը սպասվում է հունիսին WWDC ամենամյա միջոցառմանը։ Ի թիվս այլ բաների, նոր ՕՀ-ն կառաջարկի աջակցություն աչքերի շարժումով սարքի կառավարման համար, ինչպես նաև գործառույթ, որը նախատեսված է նվազեցնելու շարժման հիվանդության ազդեցությունը iPhone-ը և iPad-ը տրանսպորտում օգտագործելիս:
iOS 18-ի ամենատպավորիչ ֆունկցիան Eye Tracking է, որը թույլ է տալիս կառավարել iPad-ն ու iPhone-ը՝ օգտագործելով միայն աչքերը։ Դրա համար iOS 18-ը կօգտագործի առջևի տեսախցիկի հնարավորությունները, որը կվերահսկի էկրանի որ հատվածին է օգտատերը նայում՝ թույլ տալով նավարկություն կատարել օգտատիրոջ ինտերֆեյսում: Կոճակը սեղմելու կամ տեքստի բլոկն ընդգծելու համար պարզապես անհրաժեշտ է նայել համապատասխան մասին և մի քանի վայրկյան պահել ձեր հայացքը դրա վրա: Այս հատկությունը կարող է չափազանց օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
iOS 18-ը կառաջարկի նաև Music Haptics գործառույթը: Այն նախագծված է այնպես, որ խուլ կամ թույլ լսողություն ունեցող մարդիկ նույնպես կարողանան վայելել երաժշտությունը: Երբ միացված է Music Haptics ֆունկցիան, iPhone-ի Taptic Engine-ը կվերարտադրի հնչեցվող երգին համապատասխան վիբրացիաներ եւ թրթիռներ:
Նոր ՕՀ-ն կունենա նաև Vocal Shortcuts գործառույթը, որը թույլ է տալիս օգտվողներին նշանակել հատուկ արտահայտություններ՝ հավելվածների դյուրանցումները (shortcuts) գործարկելու և իրենց ձայնի միջոցով տարբեր բազմաքայլ գործողություններ կատարելու համար: Բացի այդ, iOS 18-ը կներկայացնի Listen for Atypical Speech ռեժիմը, որը բարելավում է խոսքի ճանաչման ճշգրտությունը ուղեղային կաթվածով, ամիոտրոֆիկ կողային սկլերոզով կամ ինսուլտով տառապողների համար: Սա Siri-ին թույլ կտա ավելի լավ հասկանալ առաջադրանքները։
iOS 18-ի հաջորդ հետաքրքիր ֆունկցիան Vehicle Motion Cues-ն է, որը կհեշտացնի մեքենայի շարժման ընթացում iPhone-ի կամ iPad-ի օգտագործումը։ Էկրանի եզրերի երկայնքով անիմացիոն կետերը առանց հիմնական բովանդակության միջամտության ցույց կտան մեքենայի շարժման փոփոխությունները, նվազեցնելով զգայական կոնֆլիկտը։
Hover Typing-ը տեքստի մուտքագրման դաշտում ավելի մեծ տեքստ կցուցադրի, ինչպես նաեւ կարող եք ընտրել ձեր նախընտրած տառատեսակը եւ գույնը տեքստը հավաքելու ընթացքում։
Apple-ը նաև կբարելավի CarPlay-ի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այն աջակցություն կստանա ձայնային կառավարման գործառույթների, գունային ֆիլտրի կարգավորումների և ձայնի ճանաչման համար, որոնք արդեն ներառված են iOS-ում։
Ընկերությունը նաև հայտարարել է մի շարք հատուկ հնարավորությունների փոքր բարելավումների մասին, որոնք գալիս են որպես օպերացիոն համակարգի մաս, ներառյալ նոր ձայներ VoiceOver-ի համար, տեքստի մուտքագրման նոր տարբերակ և այլն։
Ավելի մանրամասն iOS-ի նոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ Apple-ի պաշտոնական կայքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․