-
Դեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ԱՄՆ զինծառայողների հետ
2025/08/19/ 22:47 -
Կարևորվել են ռազմավարական տեսանկյունից պայմանավորվածությունները․ Միրզոյան-Արաղչի հանդիպում
2025/08/19/ 22:44 -
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը
2025/08/19/ 22:38 -
Օգոստոսի 19-ի բիզնես լուրերը
2025/08/19/ 22:10 -
Օգոստոսի 19-ի կարևոր լուրերը
2025/08/19/ 20:20 -
Հայաստանում անշարժ գույքի շուկան՝ 2025թ. հունիսին
2025/08/19/ 18:50 -
Չեմ պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպմանը. Թրամփ
2025/08/19/ 18:48 -
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
2025/08/19/ 18:42 -
Իրանից փորձագետներ և աշխատուժ կներգրավվեն ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում
2025/08/19/ 18:40 -
Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
2025/08/19/ 17:30
Բաժանորդագրվել

2023 թվականի գույնի, աշխարհի ամենաթեթև նոութբուքի, առաջին էլեկտրական ծանրաքարշի մասին և ոչ միայն
Լուրեր |

Նոր նախագահ
Պատմության մեջ առաջին անգամ Samsung ընկերությունը կունենա կին նախագահ Samsung-ը պաշտոնապես Լի Յոնգ Հիին նշանակել է Global Brand Marketing-ի նախագահ: Այսպիսով, Լին դարձել է ընկերության պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է այդ բարձր պաշտոն: Այժմ նա գլխավորում է Samsung համաշխարհային շուկայավարման կենտրոնը, որը նաև վերահսկում է սմարթֆոնների և այլ շարժական էլեկտրոնիկայի բիզնեսը: Հայտնի է, որ Լին միացել է Samsung-ի թիմին 15 տարի առաջ և գլխավոր դերերից մեկն է կատարել Samsung Galaxy շարքի իմիջի և առաջմղման գործում: Նոր սմարթֆոն Հայտնի է բյուջետային Samsung Galaxy M54-ի բնութագիրը Samsung ընկերությունը վստահ է, որ նոր նախագահը կնպաստի ընկերության գործունեության զարգացմանը, իսկ դրա գլխավոր գործոններից մեկը նոր սարքերի թողարկումն է: Հայտնի է դարձել Samsung Galaxy M54 սմարթֆոնի բնութագրերը: Սմարթֆոնը կստանա սեփական Exynos 1380 չիպ: Որը ցույց է տվել 30%-ով բարձր կատարողականություն Galaxy M53-ի Dimensity 900-ի համեմատ և մոտ 50%-ով ավելի բարձր Exynos 1280-ի համեմատ Galaxy A53-ում: Ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա 6,67 դյույմանոց AMOLED էկրան, 90 Հց թարմացման արագությամբ, երեք հիմնական տեսախցիկ՝ 64, 8 և 5 մեգապիքսել, նաև առջևի սենսոր՝ 32 մեգապիքսել թույլատրությամբ: Շնորհանդեսի ժամկետը դեռ չի հայտարարվել: Նոր գործառույթ iPhone-ի տեսախցիկը ունի օգտատիրոջ հասակը չափելու նոր հնարավորություն IPhone-ի ներկառուցված Roulette հավելվածում հայտնաբերվել է մարդու հասակը չափելու գործառույթ: Օգտատերը միայն պետք է բացի հավելվածը և տեսախցիկը ուղղի անձին: Նշվում է, որ գործառույթն աշխատում է միայն iPhone 12 Pro-ի և LiDAR սենսորով նոր Pro մոդելների վրա: Բարձրությունը չափելուց հետո օգտատերը կարող է լուսանկարը ստացված տվյալների հետ միասին պահել պատկերասրահում: ***Չեղյալ հայտարարված շնորհանդես Huawei-ը հրապարակել է Watch Buds սմարթ ժամացույցի մասին թիզերը Չինական Huawei ընկերությունն է հրապարակել է Watch Buds կոչվող խելացի ժամացույցի նոր մոդելի մասին պաշտոնական թիզերը: Տեսանյութում երևում է, որ հատուկ կոճակը սեղմելուց հետո էկրանը բացվում է դեպի վեր, ինչից հետո երևում են ներսում տեղադրված անլար ականջակալները: Թիզերում այլ տեխնիկական մանրամասներ չկան, իսկ ժամացույցի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ այն գործածում է HarmonyOS ծրագրային հարթակը: Watch Buds-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր դեկտեմբերի 2-ին, սակայն Huawei-ը չեղյալ է հայտարարել միջոցառումը` Ոլորտի մասնագետների համոզմամբ՝ պատճառը Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի մահն է: Ավելի դիմացկուն Corning-ը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված Gorilla Glass Victus 2 թրծված ապակին Արդեն երկու տարի է առաջատար սմարթֆոներ արտադրելու համար գործածվում է Corning ընկերության Gorilla Glass Victus թրծված ապակին: Իսկ հաջորդ սերնդի մոդելների արտադրության ժամանակ կիրառելու համար ընկերությունն արդեն ներկայացրել նոր Gorilla Glass Victus 2 ապակին: Այն ավելի է ամրացվել և դիմանում է կոշտ և անհարթ մակերեսների վրա ընկնելիս, ինչպիսին բետոնն է: Մշակողները նպատակ են դրել ապակին ավելի ամուր դարձնել, որպեսզի այն ավելի լավ դիմանա գոտկատեղի բարձրությունից ավելի կոպիտ մակերեսների վրա ընկնելու դեպքում: Corning ընկերությունը նաև վստահեցրել է, որ, Victus 2-ը դիմանում է մինչև երկու մետրից ասֆալտի նմանվող մակերևույթի վրա ընկնելու ժամանակ և չորս անգամ ավելի դիմացկուն է քերծվածքների հանդեպ, քան մրցակից ալյումինոսիլիկատները: Victus 2-ի սերիական արտադրությունն սպասվում է առաջիկա ամիսներին: Նորույթ Asus-ը ներկայացրել է 14 դյույմանոց` աշխարհի ամենաթեթև նոութբուքը Asus ընկերությունն էլ ներկայացրել է ExpertBook B9 նոր նոութբուքը, որը, ըստ ընկերության14 դյույմանոց նոութբուքներից ամենաթեթևն է աշխարհում: Քաշը ընդամենը 880 գ է: Նոթբուքի կորպուսը պատրաստված է մագնեզիումի ձուլվածքից: Նոութբուքն ունի 14 դյույմանոց Full HD էկրան: Համակարգչի կորպուսի կառուցվածքը թույլ է տալիս էկրանը թեքել 180 աստիճանով, էկրանը նաև սենսորային է և այս ռեժիմում աշխատելիս այն կարող է ծառայել նաև որպես թվային ստեղնաշար: Նոութբուքն առանց լիցքավորման կարող է աշխատել մինչև 16 ժամ, քանի որ ունի 66 Վտ/ժ հզորությամբ մարտկոց: Նոր պայմանագիր Toyota-ն կմշակի ջրածնային շարժիչով պիկապներ Toyota-ն էլ կմշակի ջրածնային շարժիչով պիկապներ: Ընկերությունը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ: Գործարքը կազմել է 11,3 մլն ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ համաձայնագիրը կարող է ստեղծել մինչեւ 250 աշխատատեղ Ֆինանսավորումը Toyota-ին թույլ կտա Դերբիի մոտ գտնվող գործարանում Hilux FC մոդելի համար փորձնական արտադրական գիծ կազմակերպել: Կառավարությունը հայտարարել է, որ ջրածնային ավտոմեքենաներն ավելի լավ են հարմարեցվում մեկուսացված վայրերի համար, ինչպիսիք են ֆերմաները, որտեղ լայնորեն կիրառվում են պիկապները: Առաջին էլեկտրական ծանրաքարշ Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը: Մեքենան ներկայացնելու արարողությունը Իլոն Մասկն անձամբ է դուրս եկել հարթակ ծանրաքարշի ղեկին նստած: Սա փիղ է, բայց շարժվում է հովազի պես: Արագ է թափ հավաքում եւ արագ էլ արգելակում է,- ասել է նա: Ծանրաքարշը կարող է առանց վերալիցքավորման հաղթահարել 500 մղոն: Իսկ արդյոք մեքենան կունենա անվարորդ կառավարման համակարգ, եւ որքան ծանրաքարշ է Tesla-ն մտադիր արտադրել առաջիկայում, չի նշվում: Մեխանիկական շարժիչով հազվագյուտ մեքենա Mercedes-Benz E 55 AMG-ը վաճառվել է աճուրդում Cars & Bids-ի աճուրդում վաճառվել է մեխանիկական շարժիչով հազվագյուտ Mercedes-Benz E 55 AMG-ը W210-ի թափքով սեդանի սեփականատերը օրիգինալ 5-աստիճան ավտոմատ փոխանցման տուփը փոխարինել է մեխանիկական փոխանցման տուփով: Լավ խնամված մեքենայի համար անանուն գնորդը վճարել է 12 500 դոլար: Չնայած վազքին՝ Mercedes-Benz E 55 AMG-ը հիանալի է պահպանվել: Տվյալների բազան ոչ մի վթար չի գրանցել, թափքը եւ սրահը սեփականն են, կոմպլեկտացիան հարուստ է: Mercedes-Benz-ը 21-րդ դարում չի արտադրել լիցքավորված ութ մխոցանի մեխանիկական սեդաններ, իսկ աճուրդներում փոխակերպված մեքենաներ շատ հազվադեպ են վաճառվում: Մարզական մեքենաների սիրահարների համար Վեց լեգենդար Datsun Z սպորտային մեքենաների հավաքածուն հանվել է վաճառքի Իսկ Datsun մակնիշի եւ Z դասի դասական մարզական մեքենաների երկրպագուները եզակի հնարավորություն են ստացել. նրանք կարող են ձեռք բերել միանգամից վեց լեգենդար մեքենա: Հավաքածուն, որը ներկայացվել է Bring a Trailer հարթակում, հավաքվել է երկու տասնամյակի ընթացքում: Ավտոմեքենաները աչքի են ընկնում թափքի գույնով, արտադրության ժամանակով: Ինքնատիպ սպորտային մեքենաները կարելի է գնել կամ միանգամից հավաքածուով, կամ առանձին-առանձին: Նոր մետաղադրամներ Թագավորական դրամահատարանը թողարկել է Հարրի Փոթերի եւ Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամը Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը Հարրի Փոթերի եւ Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամն է թողարկել: Հարրի Փոթերի մետաղադրամը թողարկվել է Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը գրքի հրատարակման 25-ամյակի պատվին: Ցանկացողները կկարողանան ընտրել մետաղադրամների չորս նմուշներից՝ Հարրի Փոթերի, Հոգվարթսի Էքսպրեսի, պրոֆեսոր Դամբլդորի եւ Հոգվարթս դպրոցի պատկերներով: 4 մետաղադրամից է բաղկացած նաև Էլիզաբեթ 2-րդին նվիրված հավաքածուն: Դրանցից առաջին երկուսի վրա հանգուցյալ թագուհու դիմանկարն է, իսկ վերջին երկուսի վրա՝ Կառլոս III թագավորի պաշտոնական դիմանկարը: Ընդ որում սա Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամն է: 70 տարի շարունակ թագուհու դիմանկարը պատկերված է եղել բրիտանական բոլոր պաշտոնական մետաղադրամների վրա: Տարվա գույնը Pantone-ը հայտարարել է 2023 թվականի գույնը ԵՎ հաջորդ տարվա գույնը վառ վարդագույնն է: Հայտարարել է Pantone գույնի ինստիտուտը: Ընկերությունը նշում է, որ դա ոչ ավանդական կարմիր է ոչ ավանդական ժամանակների համար: Viva Magenta 18-1750-ը տաք վարդագույն է՝ մանուշակագույնի երանգներով, որը պատկանում է կարմիրի ընտանիքին:Pantone-ը գույնն անվանում է ինքնավստահ, բայց ոչ ագրեսիվ, այն համեմատում են թավշյա ձեռնոցով բռունցքի հետ:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/08/19 22:10
Օգոստոսի 19-ի բիզնես լուրերը
Oրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը

Լուրեր | 2025/08/19 18:50
Հայաստանում անշարժ գույքի շուկան՝ 2025թ. հունիսին
Հայաստանում անշարժ գույքի շուկան՝ 2025թ. հունիսին