Անվանական կրթաթոշակներ լավագույններին
Լուրեր |
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի միջև առկա համագործակցության շրջանակներում կայացել է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով շնորհավորեց ուսանողներին` ընդգծելով կրթության դերը և ևս մեկ անգամ հիշեցնելով Ասոցիացիայի կարգախոսը, որ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»։
Ուսանողներին շնորհավորեց նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Ասոցիացիայի նախագահին` ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհավորական խոսքով հանդես եկան քոլեջի դասախոսներ և ուսանողների ծնողներ։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը մրցույթում հաղթած «Ֆինանսներ» մասնագիտությամբ 3-րդ կուրսի 8 ուսանողի հանդիսավոր կերպով հանձնեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը։
https://youtu.be/uMarGFszucU
Արարողությանը մասնակցում էին նաև Ասոցիացիայի խորհրդի անդամներ, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ղեկավար անձնակազմը, դասախոսներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․