Եկամուտների անհավասարությունը Հայաստանում. խավերի բաժանման պատկերը և դրա ծախսման հետևանքները
Լուրեր |
Մինչ միջին խավը պայքարում է աճող ծախսերի դեմ, ցածր խավերը կանգնած են ֆինանսական սահմանափակումների առջև։ Ինչու՞ է այս իրավիճակը պահպանվում և ինչպիսի՞ ազդեցություն ունի տնտեսության վրա։
2023 թվականի եկամուտների բաշխման տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը բնորոշ է զգալի անհավասարություն:
Հայաստանի տնտեսության սոցիալական կառուցվածքը մշտապես բնորոշվել է հարստության և եկամուտների անհավասար բաշխմամբ: Այսօր այդ անհավասարությունը ավելի նկատելի է, քան երբևէ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 10%-ը տիրապետում է երկրի ընդհանուր եկամուտների 28%-ին, մինչդեռ ցածր խավի 50%-ը բավարարվում է ընդամենը 25%-ով: Վերին 10%-ի միջին եկամուտը 13 անգամ գերազանցում է ցածր խավի 10%-ի եկամուտը, ինչը վկայում է հարստության կենտրոնացման բարձր մակարդակի մասին:
Չնայած այս տվյալները 2023 թվականի վրա են հիմնված, “Գինի ինդեքսի” մոտավոր հաշվարկները, հիմնված Արժութի Միջազգային Հիմնադրամի տվյալների վրա, ցույց են տալիս որ 2024-ին իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ արտացոլելով նախորդ տարիները:
Միջին խավինը, որը մշտապես համարվում է երկրի տնտեսության շարժիչ ուժ, կազմում է ընդհանուր եկամուտների 47%-ը: Սակայն սոցիալական ճնշումներն ու անշեղ աճող ծախսերը հաճախ հանգեցնում են խնայողությունների նվազման, ինչը խանգարում է երկարաժամկետ ներդրումներին և տնտեսական զարգացման հնարավորություններին:
Ցածր խավերը, համեմատաբար փոքր եկամուտների պատճառով, հիմնականում բախվում են “անհապաղ սպառման” իրավիճակին: Նրանց առաջնահերթությունները սահմանափակվում են կարճաժամկետ պահանջմունքների բավարարմամբ՝ զոհելով կրթության, առողջապահության և այլ երկարաժամկետ հնարավորությունները: Մինչդեռ հարուստները իրենց միջոցները ներդնում են անշարժ գույքի, միջազգային շուկաների և այլ ակտիվների մեջ՝ շարունակելով մեծացնել իրենց ֆինանսական ազդեցությունը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․