Հունվարի 16-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շարունակվում է
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի շրջանակում շարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Կատարվում են հողային և թունելի փորման աշխատանքներ, ինչպես նաև Մեղրիի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների բետոնացման աշխատանքներ։ Նախագիծը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից։2. Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները 2024 թվականին
2024-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է մոտ 130 հազար տոննա բանջարեղեն և միրգ։ Առավել մեծ ծավալով արտահանվել են կորիզավոր մրգեր՝ 50,2 հազար տոննա, լոլիկ՝ 21 հազար տոննա, հատիկավոր մրգեր՝ 17,5 հազար տոննա, պղպեղ և դդում՝ 14,8 հազար տոննա։3. ԿԲ-ն ստուգումներ կանցկացնի արտարժույթի առուվաճառքի ոլորտում
2025 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության դեպարտամենտը ստուգումներ կանցկացնի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած կազմակերպություններում և մասնաճյուղերում՝ ապահովելու օրենսդրության պահանջների համապատասխանությունը։4. Պարենի գների միջազգային փոփոխությունները՝ 2024 թվականին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին պարենի գները նվազել են 2.1%-ով։ Հատկապես զգալի անկում է գրանցվել հացահատիկի և շաքարավազի գների, մինչդեռ բուսական յուղերի, կաթնամթերքի և մսի գները փոքր-ինչ աճել են։5. Ռուսաստան. աշխատավարձերի և ՀՆԱ-ի աճը
Ռուսաստանում միջին ամսական աշխատավարձը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 1.8 անգամ՝ հասնելով 84 հազար ռուբլու։ Տնտեսության միջին աճի տեմպը կազմել է տարեկան 1.9%։6. Կանադա-նոր մաքսատուրքերի սպառնալիքների դեմ
Կանադան պատրաստվում է 105 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանել, եթե ԱՄՆ-ն ավելացնի կանադական ապրանքների հարկերը։ Կանադան նաև սպառնում է դադարեցնել ԱՄՆ-ին էներգիայի մատակարարումը, եթե մաքսատուրքերի հարցը չկարգավորվի։7. Հայ-գերմանական համագործակցության նոր ֆինանսավորում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Գերմանիայի հետ ֆինանսական համագործակցության համաձայնագրին, որի համաձայն Հայաստանը կստանա մինչև 26 միլիոն եվրոյի վարկ և 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով։8. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ գույքի գնահատման համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին։ Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգ, որով ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկատվություն նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ հաշվետվությունների մասին։9. Չինաստան. պարտքերի մարման նոր մեթոդ
Չինաստանի տեղական իշխանությունները սկսել են պարտքերը մարել անշարժ գույքով։ Օրինակ՝ Սինցզյանում գազամատակարարման ընկերությանը տրամադրվել է 260 անավարտ բնակարան՝ 25 միլիոն դոլար արժողությամբ։ https://youtu.be/BZ8CCxL_r7sՀետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45 -
Վրաստանի վարչապետը հայտարարել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալների բազմակի աճի մասին
2026/01/23/ 12:41 -
Ղարաբաղում մնացած հայերը վերադարձել են Հայաստան
2026/01/23/ 12:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․