Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ
Լուրեր |
Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։
Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրում։ Հայաստանում Shell-ի առաջին լցակայանը բացվել է 2023 թվականին, ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ»-ն է։ Ընկերության առաքելությունն է հայաստանյան սպառողին ներկայացնել ապրանքանիշի մշակույթն ու արժեքները՝ որակյալ վառելիքի, բարձրակարգ սպասարկման և նորարարական լուծումների միջոցով։
Միջազգային փորձի համաձայն՝ օդանավակայաններին հարակից տարածքներում լցակայանների առկայությունը լայնորեն ընդունված և տարածված պրակտիկա է։ Հենց այս հաջողված փորձն էլ Shell և «Ռոյալ Օյլ» ընկերությունները բերել են Հայաստան։
««Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ մեր նոր լցակայանի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք ընկերության ծառայությունների շրջանակը, այլև ամրապնդում մեր դիրքը Հայաստանում՝ որպես նորարարական լուծումներ և բարձրորակ սպասարկում տրամադրող առաջատար ընկերություն։ Մեր նոր, գերհագեցած մասնաճյուղը ավելի լայն մասշտաբներ է ընդգրկում, նախատեսված է բոլոր տեսակի ավտոմեքենաների, ներառյալ էլեկտրոմոբիլների սպասարկման համար։
Shell-ն ավելին է քան լցակայանը։ Այն եզակի վայրերից է, որտեղ մեկ հարթակում հասանելի են ինչպես մեքենաների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, այնպես էլ սրճարանի, խանութ-սրահի և այլ անհրաժեշտ ծառայությունների հնարավորություններ։ Մենք հպարտ ենք, որ Shell-ի մուտքը հայկական շուկա նպաստեց նորարարական մշակույթի ձևավորմանը և նոր ստանդարտ սահմանեց լցակայանների ոլորտում, որն իր ազդեցությունն է ունենում ոլորտի կայուն զարգացման վրա», - նշում է «Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։
Նոր սերնդի այս լցակայանը հանդիսանում է «Ռոյալ Օյլ» ընկերության հինգ տարվա ռազմավարության կարևոր փուլերից մեկը, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել ոչ միայն կայանների թիվը, այլ նաև մատուցվող ծառայությունները։
Shell-ի յուրաքանչյուր լցակայանում հասանելի են Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն ավելի քան 20 տարի ներկայացված է համաշխարհային շուկայում և միակ վառելիքն է, որն օգտագործվում և առաջարկվում է Scuderia Ferrari-ի կողմից։ Վառելիքը ներմուծվում է բացառապես Եվրոպական շուկայից և իր հատուկ բանաձևի շնորհիվ 100%-ով մաքրում է շարժիչի խնդրահարույց մասնիկները՝ ապահովելով մեքենայի ապահով և երկարատև աշխատանքը։
Shell-ի յուրաքանչյուր լցակայան բազմաֆունկցիոնալ է, այն միավորում է հարմարավետությունն ու միջազգային որակական չափանիշները մեկ վայրում։
Ավելին՝ տեսանյութում։
https://youtu.be/cKSgYJuu6xk
*գովազդ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12 -
Եվրոպական ներդրումային բանկը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում
2026/05/06/ 17:10 -
Մոսկվան հրավիրել է Նիկոլ Փաշինյանին՝ Մայիսի 9-ի շքերթին. Երևանը դեռ լռում է
2026/05/06/ 17:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․