Նոր երթուղի՝ «Հաղթանակի» կամուրջ տանող ուղղությամբ
Հասարակական տրանսպորտը այլևս չի երթևեկի Մաշտոցի պողոտայի թունելով դեպի «Հաղթանակի» կամուրջ։ Փոխարենը, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կանցնեն հետևյալ ուղով՝ Մաշտոցի պողոտա → Խորենացու → Բեյրութի → Արգիշտիի փողոցներ → «Հաղթանակի» կամուրջ։ Հակառակ ուղղությամբ երթևեկությունը կլինի՝ «Հաղթանակի» կամուրջ → Արգիշտիի → Իտալիայի → Խորենացու → Մաշտոցի պողոտա։ Այս նոր սխեման կանդրադառնա շուրջ 14 երթուղու վրա, ներառյալ՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսները և հ.24 ու 75 միկրոավտոբուսները։Փոփոխություններ երթևեկության կանոններում
- Մաշտոցի – Ամիրյան և Մաշտոցի – Խորենացու խաչմերուկներում
- Հասարակական տրանսպորտը կերթևեկի առաջին գոտիով՝ հնարավորությամբ ուղիղ և ձախ։
- Տեղադրվելու են հատուկ «BUS» գրությամբ լուսացույցներ՝ փորձնական ռեժիմով։
- Արգելքներ մասնավոր մեքենաների համար
- Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ դեպի Ամիրյան կամ Խորենացու խաչմերուկ, արգելվելու է ոչ հասարակական մեքենաների մուտքն ու կանգառը։
- Աջ շրջադարձի սահմանափակումներ
- Մաշտոցիից աջ շրջադարձ դեպի Ամիրյան (Սարյանի ուղղությամբ) կամ Խորենացուից դեպի Սարյան՝ թույլատրվելու է միայն երկրորդ գոտուց։
- Լուսացույցի վերականգնում
- «Հաղթանակի» կամրջից եկող ավտոմեքենաների համար կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան՝ Մաշտոցի – Ամիրյան խաչմերուկում։
Հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիներ
- Մաշտոցի պողոտա՝ Խորենացու խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի խաչմերուկ, հասարակական տրանսպորտին առանձնացված գոտին կապամոնտաժվի։
- Խորենացու փողոց՝ Մաշտոցի խաչմերուկից մինչև Բեյրութի խաչմերուկ, երկու ուղղությամբ առաջին գոտիները դառնում են միայն հասարակական տրանսպորտի համար։
- Կարգելվի մեքենաների կանգառը, կկազմակերպվեն հատուկ կանգառներ։
- Բեյրութի փողոց՝ երկրորդ գոտին՝ միայն հասարակական տրանսպորտի համար։

