Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
Լուրեր |
Մայիսի 15-ին Լոռվա մարզի ՔՈԱՖ-ը դարձել էր նորարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն․ հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը՝ տանելով տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումները մարզեր։
Ucom-ը հանդես է եկել որպես Ֆորումի տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես խոսնակ մասնակցել է «Կիբերանվտանգությունը և տվյալների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կիսվել է իր փորձով և տեսակետներով կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։
Մյուս երկու պանելային քննարկումների թեմաներն էին «Արհեստական բանականությունը և ավտոմատացումը», ինչպես նաև «Խելացի թվային ենթակառուցվածքները»։ Ֆորումի հիմնական խոսնակներից էր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր, Ճապոնացի ճարտարագետ, Դր․ Յոշիակի Հագիվարան։
«AI-ն այսօր բոլորի համար անհրաժեշտ միջոց է առօրյա աշխատանքն ու կյանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, նաև կիբերանվտանգությունն արդեն վաղուց բոլորիս կյանքի անբաժանելի մաս է։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ ժամանակակից այս տեխնոլոգիաների շուրջ քննարկումը պիտի լսելի դառնա Հայաստանում բոլորի համար։ Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաև խոսել կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ, մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
https://youtu.be/SX9bUO_Aa-E
«Նախ, մարզային զարգացումն իրապես առաջնային ուղղություն է մեր միության համար։ 2019 թվականից մենք սկսել ենք աշխատել մարզային համայնքների հետ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Երկրորդ՝ մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին, տալ նրանց նոր հնարավորություններ, օգնել նրանց հասնել միջազգային մակարդակի։ Երրորդ՝ նպատակ ունենք մարզերում կիրառել առաջատար STEM կրթական ծրագրերը, որոնք մշակել ենք մեր անդամների հետ։
Դրանք են՝ «Արհեստական բանականության» դպրոցական ծրագիրը, «Հեռահաղորդակցություն և Ինտերնետի իրերի» (IoT) ծրագիրը, և այլ նախագծեր։ Չորրորդ՝ ուզում ենք կիսվել փորձով և գիտելիքով, ներգրավել առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և պետական ներկայացուցիչների մասնակցությունը։ Եվ վերջապես՝ ցանկանում ենք բերել միջազգային ընկերությունների գործարար մշակույթը մարզ, ու խթանել մարզային ներդրումները», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։
Ֆորումի շրջանակում կազմակերպվել էին նաև «Կիբերպատերազմ» խաղեր։ Այս բացառիկ գործնական աշխատաժողովի ընթացքում երկու փորձառու թիմեր, կազմված կիբերանվտանգության ոլորտի մասնագետներից, հաջորդաբար եղան հարձակվողի և պաշտպանվողի դերում։
Ունկնդիրները ծանոթացան ժամանակակից DDoS հարձակումների մեթոդների և գործիքների, արդյունավետ արձագանքման և պաշտպանական ռազմավարությունների հետ, բացահայտեցին կիբերանվտանգության վերջին միտումները։ Աշխատաժողովը նախատեսված էր կիբերանվտանգության մասնագետների, ցանցային ճարտարապետների, ՏՀՏ ղեկավարների, բիզնեսի առաջնորդների և ՏՀՏ ենթակառուցվածքների կայունությամբ ու հասանելիությամբ հետաքրքրված մասնակիցների համար։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/21 22:00
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/21 19:19
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
2026/01/21/ 22:00 -
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․