Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը 2025թ. հարկային տարվա առաջին 5 ամիսներին (հոկտեմբեր - փետրվար) հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1.147 տրիլիոն դոլարի։ Միայն փետրվարին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ամբողջական ամսվա ընթացքում, պակասուրդը կազմել է 307 միլիարդ դոլար, ինչը 4%-ով ավել է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշից։
Երեքշաբթի օրը տնտեսական անորոշության ֆոնին գրանցվել է ամերիկյան բաժնետոմսերի՝ վերջին ամիսներին ընթացքում ամենամեծ մասսայական վաճառքը, ինչի արդյունքում Dow Jones ինդեքսն ընկել է 1.14%-ով, S&P 500-ը՝ 0.76%-ով, Nasdaq-ը՝ 0.18%-ով:
Հունվարին ԱՄՆ աշխատաշուկայում ավելացել է 232,000 աշխատատեղ, կրճատումները նվազել են 34,000-ով: Չնայած աշխատատեղերի աճին՝ աշխատուժի նկատմամբ պահանջարկը հավանաբար կնվազի առաջիկա ամիսներին՝ ներմուծման մաքսատուրքերի և պետական ծախսերի կրճատման հետևանքով տնտեսական ակտիվության հնարավոր անկման հետ կապված մտավախությունների ֆոնին։
Ոսկին առաջին անգամ հատել է 1 ունցիայի դիմաց 3000 դոլարի շեմը, ինչը պայմանավորված է Թրամփի վարած քաղաքականության հետևանքով ստեղծված տնտեսական անորոշության ֆոնին ավելի ապահով ակտիվների նկատմամբ պահանջարկի աճով։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը մարտի 8-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 2,000-ով և կազմել 220,000։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն