Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ-ում սպառողների վստահության ինդեքսը հասել է վերջին 4 ամիսների առավելագույն մակարդակին։ Մեկ տարվա գնաճի սպասվող ցուցանիշը 2.8%-ից նվազել է մինչև 2.7%:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքային քաղաքականության վրա հիմնված ֆյուչերսներն արտացոլում են 47% հավանականություն, որ ԴՊՀ-ն սեպտեմբերի 17-18-ի նիստին տոկոսադրույքը կնվազեցնի 50 բազիսային կետով։ Այնուամենայնիվ 25 բազիսային կետով նվազեցումն այս պահին ավելի հավանական է։
ԱՄՆ-ում գնաճն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 2.5%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.2%-ով։ Չնայած գնաճի թեթևակի աճին, դրա հիմքում ընկած ծառայությունների թանկացումները փոքր-ինչ բարձրացնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով կրճատման հավանականությունը։
Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի արդեն երկրորդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 3.5%: ԵԿԲ-ն նաև նախազգուշացրել է, որ տնտեսական աճն այս տարի ավելի ցածր կլինի (0.8%), քան նախապես կանխատեսվում էր (0.9%):
ՌԴ կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ սահմանելով 19%։ ՌԴ Կենտրոնական բանկից նաև հայտնել են, որ այս տարվա համար գնաճի կանխատեսվող ցուցանիշը բարձրացել է, ինչը ենթադրում է, որ հաջորդ նիստին ևս հնարավոր է տոկոսադրույքի բարձրացում։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․