ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 2024թ. թողարկման ՀՀ թղթադրամները
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները՝
  • 5000 (հինգ հազար) դրամ անվանական արժեքով
  • 10000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով
Օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: Ի տարբերություն 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների՝ նոր թղթադրամներն ունեն հետևյալ փոփոխությունները. Դիմերես.
• Վերևի աջ անկյունում՝ թողարկման տարեթիվը` «2024»
• ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները
  Դարձերես. • Ներքևի ձախ անկյունում՝ անվանական արժեքն արտահայտող թվանշանները՝ տպագրված օպտիկապես փոփոխական ներկով 1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հոդվածն ամբողջությամբ՝  ԱՅՍՏԵՂ