Արագածոտնում կստեղծվի ազատ տնտեսական գոտի
Լուրեր |
Կառավարության նիստի ընթացքում որոշվել է ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում, նպատակ ունենալով խթանել ներդրումների ներգրավումը, բարձրացնել երկրի ներդրումային և զբոսաշրջային գրավչությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական զարգացում:
ԱՏԳ-ի ստեղծմամբ Արագածոտնի մարզում ակնկալվում է խթանել զբոսաշրջության զարգացումը և ներդրումների ներգրավումը, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր:
Ծրագրի նպատակն է կառուցել բարձր չափանիշներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, որը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության և մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպչի կողմից կատարել մինչև 30 միլիարդ դրամի ներդրումներ՝ սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական գորգ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) և այլ ենթակառուցվածքների կառուցման համար:
Ծրագրի համաձայն՝ բացի հիմնական ենթակառուցվածքներից, նախատեսվում է կառուցել ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որոնք կստեղծեն բազմաթիվ աշխատատեղեր։ ԱՏԳ-ի ստեղծման դեպքում առաջին փուլում նախատեսվում է ապահովել 1,500 աշխատատեղ, իսկ երրորդ փուլում՝ 10,400։ Միջին ամսական աշխատավարձը առաջին փուլում կկազմի 180,000 դրամ, հետագա աճման միտումով:
«Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իրականացրել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ ենթակառուցվածքների ձևավորման համար և ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ: Զբոսաշրջային հոսքերի կանխատեսումների համաձայն՝ առաջին փուլի ավարտին նախատեսվում է, որ ձմեռային սեզոնին հանգստավայր կայցելի օրական մինչև 20,000 մարդ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10 -
Հորմուզի նեղուցի փակումը տարածաշրջանը տանում է դեպի ռեցեսիա. Սինգապուրի վարչապետ
2026/05/01/ 16:06 -
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
2026/05/01/ 15:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․