Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Առաջին եռամսյակի արդյունքների հրապարակումից հետո Meta-ի բաժնետոմսերը նվազել էին 10.5%-ով: Սակայն ընկերության բաժնետոմսերի արժեքը վերականգնվում է ամենամյա Conversations միջոցառումի մեկնարկի արդյունքում:Միջոցառման ընթացքում ներկայացվել են Meta-ի ծրագրերը. ընկերությունը նախատեսում է բիզնես օգտատերերին Facebook-ում և Instagram-ում արհեստական բանականության միջոցով գովազդներ ստեղծելու նոր հնարավորություն ընձեռել, ինչպես նաև վերանայում է իր AI ալգորիթմները, որպեսզի դրանք կարողանան պատասխանել սովորական հարցերին, որոնք բիզնես օգտատերերը ստանում են WhatsApp հավելվածում: Meta-ի մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 10-ի դրությամբ կազմել է 502 ԱՄՆ դոլար:
Բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ իր՝ Covid-ի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութը առաջ է անցել մրցակիցներից՝ GSK-ից, SANOFI-ից և նույնիսկ իր սեփական Spikevax Covid պատվաստանյութից:Մոտ 8000 մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունն հավաստել է, որ Moderna-ի նոր պատվաստանյութը չի զիջում արդեն իսկ արտոնագրված մրցակիցներին՝ Fluarix-ին, Fluzone-ին և Spikevax-ին: Ըստ ընկերության՝ այս պատվաստանյութն ավելի շատ հակամարմիններ է ստեղծում գրիպի երեք տեսակների և Covid-ի դեմ:Չնայած խոստումնալից նորություններին՝ Moderna-ի բաժնետոմսերը նվազել են 1.6%-ով` հունիսի 10-ի դրությամբ կազմելով 148 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:
Oracle Corp.-ն հաղորդել է սպասվածից ավելի շատ պատվերների մասին և հայտարարել է, որ հավակնում է դառնալ հիմնական մրցակից ամպային հաշվարկների բիզնեսում: Ընկերությունը, որը հայտնի է տվյալների բազայի ծրագրային ապահովմամբ, կենտրոնացած է իր ամպային ենթակառուցվածքի ընդլայնման վրա. հաշվողական հզորության և պահեստի վերազինումը հնարավորություն կտան մրցակցել Amazon.com Inc.-ի, Microsoft Corp.-ի և Alphabet Inc.-ի հետ:Oracle Corp.-ը նաև տեխնոլոգիական որոշ մրցակիցների հետ գործընկերային համաձայնագրեր է կնքել. մասնավորապես, իր անունով տվյալների բազան Google-ի ամպային ենթակառուցվածքում հասանելի դարձնելը: Microsoft-ի հետ նմանատիպ գործարք իրականացվել էր 2023թ. վերջին: Oracle-ի բաժնետոմսերը թանկացել են 8.9%-ով՝ հունիսի 12-ի դրությամբ կազմելով 141 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:
Apple-ի բաժնետոմսերի արժեքը ավելացել է 7%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 213 ԱՄՆ դոլար առավելագույն ցուցանիշի, երբ ընկերությունը ծրագրավորողների ամենամյա համաժողովում ներկայացրել է արհեստական բանականության իր մի շարք նոր հնարավորությունները: Մասնավորապես, Apple-ը հայտարարել է նորացված Siri ձայնային օգնականի ընդլայնված հնարավորությունների, արհեստական բանականության հանրահայտ ChatGPT մոդելի հետ ինտեգրման, տեքստեր գրելու և պատկերներ ստեղծելու, ինչպես նաև օգտատերերի շրջանում կատարված հարցումների հիման վրա էմոջիների ստեղծման մասին:Ըստ վերլուծաբանների՝ այս նորամուծությունները Apple-ին դարձնում են սպառողների համար ամենատարբերվող թվային գործակալը: Բացի այդ, նոր գործառույթները կարող են խրախուսել iPhone-ի սեփականատերերին ավելի արագ փոխարինել սմարթֆոնները, ինչը դրական ազդեցություն կունենա վաճառքի վրա:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/03 22:00
Մարտի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/03 19:19
Մարտի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 3-ի բիզնես լուրերը
2026/03/03/ 22:00 -
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․