Ներդրումային ոլորտն այսօր 15.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երեքշաբթի օրը բարձր են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,32% -ով հասնելով 39558,11 կետի։ S&P 500-ը աճել է 0,45%-ով հասնելով 5246,68 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները չորեքշաբթի աճում են 0,08%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,55%-ով հասնելով 38374 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,11%-ով հանելով 2730,30 կետի, չինական Shanghai Composite-ը նվազում է 0,63%-ով հասնելով 3126,10 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ ՕՊԵԿ-ը (ՆԱԵԿ) պահպանել է 2024 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումները՝ 2,25 մլն բ/օր-ից մինչև 104,46 մլն բ/օր։ 2025 թվականին ակնկալվում է, որ նավթի սպառումը կավելանա 1,85 մլն բ/օր-ից մինչև 106,31 մլն բ/օր։ Ապրիլին ՕՊԵԿ երկրները արդյունաբերությունը կրճատել են 50 հազար բարելով մարտի մինչև 26,58 մլն բ/օր փոխարեն։
2․ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մաքսատուրքեր է սահմանում չինական չիպերի, կարևոր օգտակար հանածոների և էլեկտրական մեքենաների համար։ Միջոցառումներ են իրականացվում տեղական արդյունաբերողներին աջակցելու համար։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2358-ից բարձր։ Երեքշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $83,0-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $79,0։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Home Depot-ը՝ շինանյութերի և վերանորոգման գործիքների աշխարհի խոշորագույն վաճառողներից մեկը, հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի ֆինասնական հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակահատվածի հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 2,3%-ով՝ մինչև $36,4 մլրդ։ Զուտ շահույթը նվազել է մինչև $3,6 մլրդ ( -7% Տ/Տ)։ EPS-ի ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է 5%-ով մինչև $3,36։ Դրամական միջոցների ծավալը աճել է համարյա 4 անգամ։ Ցուցանիշը գերազանցել է $4,2 մլրդ։
2․ BHP Group-ը Anglo American-ին միաձուլման (միանալու) նոր առաջարկ է արել, որը կրկին մերժվել է։ Մայիսի 7-ին ընկերությունը կատարելագործված առաջարկ է ուղարկել Anglo American-ի տնօրենների խորհրդին, որի շրջանակներում վերջինս գնահատվել է 34 մլրդ ֆունտ ստերլինգ ($42,67 մլրդ):
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․