Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Լուրեր |
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց
Խնայողությունների կառավարումն ունակություն է, որը զարգացնելու համար ժամանակ և գիտելիք է հարկավոր:
Superra հավելվածը «հասկանալու», դրա միջոցով երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսեր գնելն ու վաճառելը հեշտացնելու նպատակով Կոնվերս Բանկն ու Ֆիդո ինվեսթ ներդրումային ընկերությունը ներկայացնում են օգտագործման ուղեցույց:
Ինչպե՞ս մուտք գործել Superra
Superra-ի հնարավորություններին ծանոթանալու համար գրանցվելը պարտադիր չէ: Յուրաքանչյուր ոք կարող է Սկզբնական էջից մուտք գործել հավելված որպես Հյուր և ծանոթանալ հավելվածին և առկա ֆինանսական գործիքներին:
Իսկ գրանցվելու համար բավարար է պարզապես էլեկտրոնային հասցեի և հեռախոսահամարի մուտքագրում և հաստատում։
Ինչպե՞ս օգտվել Superra-ից
Superra-ից օգտելու համար գրանցված յուրաքանչյուր անձ կարող է անմիջապես հավելվածի միջոցով դիմել հաշվի բացման համար և համալրել այն: Այդ նպատակով անհրաժեշտ է.
- Գլխավոր էջից սեղմել «Բացել հաշիվ» կոճակը,
- Անցնել հաշվի բացման պարզեցված գործընթացը՝ առանց բանկ և ներդրումային ընկերություն այցելելու: Այնուհետև բացված հաշիվները կարտացոլվեն Գլխավոր էջում,
- Հաշվի համալրման համար սեղմել «Համալրել հաշիվը» կոճակը և համալրել այն անմիջապես Superra հավելվածից՝ բանկային քարտի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով՝ պարզապես պատճենելով հաշվեհամարի տվյալները (բանկային փոխանցում, վճարային տերմինալներ, կանխիկ մուտքագրում և այլն)։
Ինչպե՞ս իրականացնել գործարք Superra-ում
Superra հավելվածում առքի գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է «Գլխավոր» կամ «Պարտատոմսեր» էջերից ընտրել նախընտրած արժեթուղթը, լրացնել ծավալը և սեղմել «Գնել» կոճակը։
Իսկ վաճառքի համար՝ «Պորտֆել» էջից ընտրել այն արժեթուղթը, որը ցանկանում եք վաճառել, լրացնել ծավալը և սեղմել «Վաճառել»։
Superra հավելվածում առքի և վաճառքի գործարքները կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Կարևոր է իմանալ նաև, որ հավելվածում վաճառել կարելի է նույն տիրույթում գնված արժեթղթերը:
Ի՞նչ անել, եթե առկա են Superra-ին առնչվող հարցեր
Հավելվածի «Գլխավոր» էջի «Հարցեր» բաժնում տեղադրված են «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխանները։
Դեռ ունե՞ք հարցեր, «Ավելին» բաժնից մուտք գործեք «Զանգերի կենտրոն» բաժին և կապ հաստատեք մասնագետի հետ։
Մանրամասների համար.
Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/
Կոնվերս Բանկ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․