Տարիներ շարունակ ընկերությունը տրամադրել է որակյալ ներդրումային ծառայություններ իր տարբեր խմբերի հաճախորդներին և ավելացրել է բաժնետերերի կարողությունը՝ ընկերության շուկայական արժեքի բարձրացման միջոցով:

Տարեցտարի լայնացնելով գործընկերների քանակը նպատակ է ունեցել դառնալ վստահելի գործընկեր բոլոր նրանց համար, ովքեր ունեն մտադրություն Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու:
https://youtu.be/lQoobj79aJw
«Արմբրոկ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ և որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
