Ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր 2025թ.-ին
Լուրեր |
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր
2024 թվականից մեկնարկած ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը ընդլայնել է հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակը։ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլի ընթացքում հայտարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն հետևյալ խմբերի քաղաքացիները․Հիմնական խմբեր
- Վարձու աշխատողներ Բոլոր ՀՀ քաղաքացիները, ովքեր 2024 թվականին աշխատել են որպես վարձու աշխատող։
- Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացողներ Քաղաքացիներ, ովքեր 2024 թվականին եկամուտ են ստացել քաղաքացիաիրավական պայմանագրերով։
- Պետական և համայնքային ծառայողներ ՀՀ քաղաքացիներ, ովքեր 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համարվում են պետական կամ համայնքային ծառայողներ, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։
- Առևտրային կազմակերպությունների մասնակիցներ 2023 թվականին 1 մլրդ դրամ և ավելի եկամուտ հայտարարագրած առևտրային կազմակերպությունների մասնակիցներ (բաժնետերեր, փայատերեր)։
- Իրական շահառուներ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի շրջանակում որպես իրական շահառու համարվող քաղաքացիներ։
- 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացողներ 2024 թվականին 20 մլն դրամ և ավելի չափով փոխառություն ստացած քաղաքացիներ։ Նկատենք, որ վարկերը չեն դիտարկվում որպես փոխառություն։
Հավելյալ պահանջներ
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն անձինք, ովքեր 2024 թվականի ընթացքում վարձակալությամբ տրամադրել են անշարժ գույք կամ ստացել են եկամուտներ հարկային գործակալ չհանդիսացողներից։ Նման դեպքերում հարկերը պետք է վճարվեն պետական բյուջե մինչև 2025 թվականի մայիսի 1-ը։Ինչպես ներկայացնել հայտարարագիրը
Եկամուտների հայտարարագիրը կարելի է ներկայացնել միայն Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ self-portal.taxservice.am հարթակում։ Հարթակը հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հավելվածներով (Apple App Store և Google Play Store)։Անհրաժեշտ է․
- Էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում Դրանք ապահովում են եկամուտների տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը։ Նույնականացումը կարող է իրականացվել ID քարտի կամ բջջային հեռախոսի միջոցով։
- ID քարտ և SIM քարտ Բջջային օպերատորի օգնությամբ պետք է ակտիվացնել էլեկտրոնային նույնականացման և ստորագրության ծառայությունները։
Սոցիալական ծախսի փոխհատուցում
Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, եթե 2024 թվականին․- Առողջության ապահովագրություն են ձեռք բերել Փոխհատուցման առավելագույն չափը՝ 50,000 դրամ տարեկան։
- Կրթական ծախսեր են կատարել Նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթության համար։ Փոխհատուցման առավելագույն չափը՝ 100,000 դրամ տարեկան։
Լրացուցիչ աջակցություն
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել իրենց բջջային օպերատորին կամ այցելել ՊԵԿ-ի կայքը։ Նման համակարգի ներդրումը մեծացնում է ֆինանսական թափանցիկությունը և հնարավորություն տալիս քաղաքացիներին օգտվել պետական տարբեր ծրագրերից։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․