Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Լուրեր |
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․
Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։
Նախատեսված փոփոխությունների շնորհիվ նշված փողոցներում կպահպանվի տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը փողոցի երկու կողմերում՝ մայթեզրին զուհագեռ կայանելու ձևով։
Ամիրյան, Արամի, Պուշկինի, Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։
Նախատեսված փոփոխություններով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում պլանավորվող նոր երթևեկության կազմակերպումը կլինի հետևյալ
կերպ.
- բոլոր տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան փողոց ուղղությամբ։
Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։
Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան եթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությամբ։

Նախագիծն իրագործելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Մաշտոցի պողոտայի լուսացուցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ
կատարել, ինչպես նաև ՆԳՆ գործընկերների հետ նախագծի ամբողջականացման աշխատանքներից հետո նոր միայն կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության մեկնարկը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիացի հաջողակը 180 մլն եվրոյի համաեվրոպական ջեքփոթ է շահել․ ով է նա
2025/12/01/ 11:21 -
Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
2025/12/01/ 11:13 -
«ԱՐՏՇՈՓ»-ը ներկայացնում է Լիտվայում արտադրվող ձեռագործ մոմերի յուրահատուկ հավաքածու՝ արվեստի և կրակի նուրբ համադրությամբ
2025/12/01/ 10:57 -
Նոյեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/11/30/ 20:25 -
Սպառողի նոր հոգեբանությունը բարձր գնաճի պայմաններում
2025/11/30/ 18:34 -
Նոյեմբերի 29-ի կարևոր լուրերը
2025/11/29/ 20:47 -
Ինչու է խանութում միշտ ավելի շատ գումար ծախսվում, քան նախատեսում ենք
2025/11/29/ 18:26 -
Սև ուրբաթը նոր ռեկորդ սահմանեց․ ԱՄՆ-ում առցանց վաճառքները հասել են 8.6 մլրդ դոլարի
2025/11/29/ 17:14 -
Լիզինգի բացառիկ պայմաններ՝ Healthcare Expo 2025-ում
2025/11/29/ 13:15 -
Վախից՝ դեպի գիտելիք. ՄԻԱՎ-ի մասին առանց վախի
2025/11/29/ 12:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․