LinkedIn Local Yerevan 2025. Նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում
Լուրեր |
Տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառումը վերադառնում է հալեցնելու բիզնես նեթվորքի բոլոր սառույցները։
LinkedIn Local Yerevan-ը կրկին համախմբելու է բիզնես համայնքին՝ գործարարներին, հիմնադիր և գործադիր տնօրեններին, թոփ մենեջերներին։
Տարբեր երկրներում հաջողությամբ իրականացված բիզնես նեթվորքինգի այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց անցյալ տարի, իսկ այժմ անցյալ տարվա հաջողված փորձի հիման վրա այն վերադառնում է համալրված գործիքակազմով։
LinkedIn Local Yerevan 2025-ի առաքելությունը
LinkedIn Local Yerevan-ը նպատակաուղղված է գործարար միջավայրում արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու հանդիպելու ոլորտի լավագույնների հետ և կիսվելու նորարար գաղափարներով։
LinkedIn Local Yerevan 2025-ի կարգախոսն է՝ Inspire, Innovate, Inconnect, որը միտված է ապագահեն բիզնեսի կառուցմանն ու զարգացմանը։
Միջազգային նեթվորքինգի մեթոդաբանության կիրառմամբ միջոցառումը հնարավորություն է տալիս նոր, իմաստալից կապերի, գործընկերությունների և համագործակցությունների ձևավորման համար։
LinkedIn Local Yerevan 2025-ին լինելու է նեթվորքինգային երկու ձևաչափ՝ ֆասիլիտացված՝ նվազագույն ժամկետում առավելագույն կապեր ստեղծելու և ինդուստրիալ՝ թիրախային համագործակցություններ ստեղծու համար։
Մեդիադաշտի ամենահամարձակ ձայներից մեկը՝ Արտակ Ալեքսանյանը, LinkedIn Local Yerevan 2025-ի շրջանակներում հանդես կգա որպես մոդերատոր՝ ապահովելով միջոցառման գերարագ դինամիկան և մասնակիցների ամբողջական ներգրավվածությունը։
Այս տարի Շվեյցարիայից Հայաստան է ժամանելու միջազգային պրեմիում ժամագործական բրենդի՝ Kerbedanz-ի հիմնադիր Արամ Պետրոսյանը՝ իր փորձով կիսվելու LinkedIn Local Yerevan միջոցառման շրջանակում։
Միջոցառման խոսնակները իրենց ելույթների ընթացքում կիսվելու են բիզնեսի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականով։
Միջոցառմանը ներգրավված են բիզնեսում հաջողած անձինք, որոնք ներկայանալու են որպես մենթորներ, որոնց հետ շփվելու համար հատուկ ժամանակ է հատկացվելու։ Ի դեպ, LinkedIn Local Yerevan 2025-ին ներկա են լինելու նաև դեսպանաններ և փոխդեսպաններ։
Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունենալու LinkedIn Local Yerevan 2025-ը
Միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 6-ին Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ O₂ Gardens-ում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան համատեղելու բիզնես-զրույցները հաճելի ժամանցի հետ։
Միջոցառման oրակարգը
11:00 - Գրանցում
12:00 - Միջոցառման պաշտոնական բացում
12:30 - Խոսնակների ելույթներ
14:00 - Լանչ
15:00 - Ֆասիլիտացված նեթվորքինգ
17:00 - Մենթորների հետ հանդիպումներ և սուրճի ընդմիջում
18:00 - Ինդուստրիալ նեթվորքինգ
19:00 - Պաշտոնական փակման արարողություն
19:30 - Գոռ Սուջյանի կենդանի ելույթ և հրավառություն
20:30 - Ավարտ
???? Գրանցման և հավելյալ մանրամասների համար այցելեք՝
https://linkedinlocalevn.com/registrations/
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին